Քաղաքականություն

Բուլղարիայի խորհրդարանը կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

1 րոպեի ընթերցում

Բուլղարիայի խորհրդարանը կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայի խորհրդարանը ապրիլի 24-ին կքննարկի Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածները ցեղասպանություն ճանաչելու հարցը: Առաջարկն ապրիլի 22-ին խորհրդարան է ներկայացրել «Ատակա» ազգայնական կուսակցության փոխնախագահ Դեսիսլավ Չուկալովը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով բուլղարական Novinite.com պարբերականը, առաջարկը Բուլղարիայի խորհրդարան է անցել երկրորդ քվեարկությամբ: Պատգամավորներից 105-ը կողմ է քվեարկել քննարկմանը, 31-ը դեմ, իսկ 41-ը ձեռնպահ է մնացել:

Չուկալովը հիշեցրել է, որ Եվրոպական խորհրդարանն օրեր առաջ կոչ է արել ճանաչել Ցեղասպանությունը: Նա նաև նշել է, որ իր կուսակցությունը արդեն 10 տարի է՝ փորձում է հարցը խորհրդարան մտցնել, սակայն մինչև հիմա չէր հաջողվել անհրաժեշտ քանակի ձայներ հավաքել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում