Քաղաքականություն

Ամոթի զգացումից ելնելով`Թուրքիան վախենում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Քերոլայն Քոքս

2 րոպեի ընթերցում

Ամոթի զգացումից ելնելով`Թուրքիան վախենում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Քերոլայն Քոքս

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան վախենում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը` ամոթի զգացումից ելնելով: Իսլամական պետություններում շատ են կարեւորում ամոթի, եւ Թուրքիան շատ է վախենում դրանից: «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» ֆորումի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց բարոնուհի Քերոլայն Քոքսը՝ հավելելով, որ վստահ է, որ Թուրքիան կճանաչի այն:

«Ի վերջո Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Մի քանի տարի առաջ եղել եմ Թուրքիայում, եւ իմ գործընկերները, ովքեր գիտանականներ են, պրոֆեսորներ, հայտարարում էին, որ ցանկանում են, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Թուրքիան շատ է վախենում ամոթի բիծ թողնել իր պատմության վրա: Շատ ավելի հեշտ կլիներ, եթե մտածեին, որ ցեղասպանոթյան ճանաչումը պատվի հարց է»,- ասաց Քոքսը՝ հավելելով, որ Թուրքիային վախեցնում է նաեւ այն փաստը, որ ճանաչումից հետո հայ ժողովուրդը հետեւանքների վերացման հարց կդնի: Քոքսն այս տարի անգլախոս մեդիայի շրջանակում դրական առաջընթաց է տեսնում Հայոց ցեղասպանության հարցի առնչությամբ: «Արմենպրես»-ի հարցին, թե ինչպես է մեկնաբանում Անգլիայի արքայազնի որոշումը ապրիլի 24-ին մասնակցել Գալիպոլիի տոնակատարությանը, Քոքսն ասաց, որ այդ որոշումը չի մեկնաբանի:

Երևանում ապրիլի 22-23-ին անցկացվում է գլոբալ ֆորում, որին մասնակցում է ավելի քան 600 մասնակից աշխարհի տարբեր երկրներից: Նրանց շարքում են հայտնի խորհրդարանականներ, քաղաքական գործիչներ, ցեղասպանագետներ, իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում