Քաղաքականություն

Ադամ Շիֆը խորապես հիասթափված է ապրիլի 24-ի ամենամյա ուղերձում «ցեղասպանություն» բառը չնշելու Օբամայի որոշումից

2 րոպեի ընթերցում

Ադամ Շիֆը խորապես հիասթափված է ապրիլի 24-ի ամենամյա ուղերձում  «ցեղասպանություն» բառը չնշելու Օբամայի որոշումից

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները մշտապես հպարտ է եղել մարդու իրավունքների պաշտպանության, վայրագությունների դեմ ազատ խոսելու, իր և մյուս ժողովուրդների պատմության ցավալի գլուխներին առաերեսվելու փորձառությամբ, սա չի կարող սահմանափակվել, ինչ է թե նախագահը կամ Կոնգրեսը մեղսակից են ցեղասպանության ժխտողականությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը` Ֆեյսբուքի իր պաշտոնական էջի միջոցով:

«Ես խորապես հիասթափված եմ, որ նախագահը 1915-1923 թվականներին 1.5 հայերի բնաջնջումը նորից չի բնութագրի իր անունով` ցեղասպանություն: Որքա՞ն երկար պետք է զոհերը և նրանց ընտանիքները սպասեն մինչև որ մեր ազգը խիզախություն ձեռք բերի դիմակայելու Թուրքիային: Եթե ոչ այս նախագահը, ով նախկինում պերճախոսություն և հետաքրքրություն է ցուցաբերել ճանաչման հարցում, ապա ո՞վ: Եթե ոչ 100 տարի անց, ապա ե՞րբ»,- գրել է կոնգրեսական Շիֆը:

Նա նաև հիշեցրել է, որ անցած շաբաթ Հռոմի Ֆրանցիսկոս պապը ազդեցիկ ելույթ ունեցավ վերքի ապաքինման մասին, որը շարունակում է արյունահոսել ճանաչման բացակայության հետևանքով: «Երանի՜ Վաշինգթոնն ականջալուր լիներ»,- հավելել է Ադամ Շիֆը:

Ապրիլի 21-ին Ամերիկայի հայկական համագումարի և ԱՄՆ հայ համայնքի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Դենիս Մաքդոնոուն և Օբամայի` ռազմավարական հաղորդակցության հարցերով խորհրդական Բեն Ռոդսը հայտնել են, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-ի իր ամենամյա ուղերձում չի օգտագործի «ցեղասպանություն» բառը: Ամերիկյան լրատվամիջոցները մեկը մյուսի հետևից արձագանքել են այս հատրարությանը` ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հիշեցնելով Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ 2008 թ. իր՝ որպես սենատոր ու նախագահի թեկնածու տված խոստումը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում