Քաղաքականություն

Վիգեն Սարգսյանը Դավութօղլուի ուղերձում տեսել է մերժողականություն և իրողությունը քողարկելու ցանկություն

2 րոպեի ընթերցում

Վիգեն Սարգսյանը Դավութօղլուի ուղերձում տեսել է մերժողականություն և իրողությունը քողարկելու ցանկություն

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղուի ուղերձում որևէ նոր բան չի տեսել: Մարզահամերգային համալիրում լրագրողների հետ զրույցում Վիգեն Սարգսյանն ընդգծեց, որ այդ ուղերձում կրկին տեսնում է մերժողականություն և իրողությունը քողարկելու ցանկություն: «Ես կրկին տեսնում եմ մերժողականություն, իրողությունը թաքցնելու, ինչպես ժողովուրդն է ասում, թացը չորի հետ խառնելու ցանկություն, երբ զոհն ու դահիճը դրվում են նույն հարթակի վրա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Սարգսյանը:

Նրա խոսքով` Դավութօղլուի ելույթից նորից տպավորություն է ստեղծվում, որ եղել է պատերազմ, որի ընթացքում եղել են զոհեր, որոնց համար իրենք ցավում են: «Բայց պատերազմներում միշտ կան կողմեր, և յուրաքանչյուր պետություն ինքն է ընտրում իր դիրքորոշումն ու կեցվածքը, և Թուրքիայի ընտրությունն Առաջին աշխարհամարտում բոլորիս հայտնի է»,-նկատեց Վիգեն Սարգսյանը:

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կրկնել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի 2014 թ. ապրիլյան քայլը և ցավակցություն է հայտնել Առաջին աշխարհամարտի ընթացքում զոհվածօսմանահպատակ հայերի ժառանգներին: Թուրքական կառավարության ղեկավարը միևնույնժամանակ հայտարարել է, թե նույնպիսի ցավ են ապրել «տարբեր էթնիկ ու կրոնական ենթախորքունեցող օսմանյան քաղաքացիները»՝ նշելով, թե ցեղասպանություն եզրույթի հնչեցումըպատասխանատվության ընդհանրացման ձև է: Դավութօղլուն նաև ակնարկել է, որ Անկարանպատրաստ չէ գնալ Ցեղասպանության ճանաչման ճանապարհով:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում