Նախագահը գլոբալ ֆորումի շրջանակներում դիտել է ցեղասպանության թեմայով գրքերի և լուսանկարների ցուցահանդեսները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 22-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դիտել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ հասարակական-քաղաքական ֆորումի համատեքստում 2015թ. ապրիլի 22-23-ին Հայաստանի ազգային գրադարանի ներկայացրած «Հայոց ցեղասպանությունը գրականության մեջ» խորագրով ցուցադրությունը՝ նվիրված Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Գրադարանում առկա Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրական, գեղարվեստական, պատմական, վերլուծական, հրապարակախոսական բնույթի շուրջ 3 հազար անուն գրքերից ցուցադրված է աշխարհի 37 երկրներում 23 լեզուներով հրատարակված ավելի քան 900 միավոր գրականություն՝ տարբեր ժամանակագրական շեշտադրումներով: Ցուցահանդեսի տաղավարում շրջայցի ժամանակ Նախագահին ներկայացրել են, որ ցուցադրության շրջանակում առանձնացված են գրքեր, որոնք ակնառու են իրենց եզակիությամբ, ներառում են Հայոց ցեղասպանության մասին առաջին անդրադարձները, ներկայացնում են օտարազգի հայտնի գործիչների, ականատեսների, նրանց ժառանգների հիշողությունները կամ վերլուծական պատկերացումները կատարված ողբերգության վերաբերյալ: Գրքերի գեղարվեստական, գաղափարական, աղբյուրագիտական արժանիքները գնահատվել են տարբեր ժամանակահատվածներում, իսկ նրանց հեղինակների ներդրումը ցեղասպանության ճանաչման գործում անգնահատելի է:

Ցուցահանդեսին ներկա են եղել նաև ցուցադրված գրքերի հեղինակներից, ովքեր Հանրապետության Նախագահին ներկայացրել և նվիրել են իրենց աշխատանքները:

Հանրապետության Նախագահը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի բացման նիստի նախագահող Լուիզ Մորենո-Օկամպոյի և Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ Դանիել Ֆեյերստեյնի հետ այցելել է նաև «Ցեղասպանություն» խորագրով լուսանկարների ցուցահանդես, որտեղ ներկայացված են ցեղասպանությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության, ինչպես նաև տարբեր հակամարտությունների, մարդկային ողբերգությունների պատճառ դարձած բռնությունների թեմայով աշխարհի լավագույն 8 լուսանկարիչների աշխատանքները, ովքեր այսօր էլ աշխատում են աշխարհի ամենավտանգավոր կետերում: Նրանց թվում է հայտնի լուսանկարիչ Յան Գրարուպը, ում աշխատանքները Ռուանդայի և Դարֆուրի ցեղասպանությունների մասին ներկայացվում են որպես այդ հանցագործությունների անհերքելի փաստարկներ:

Լուսանկարիչներն իրենց աշխատանքները հրապարակայնացնում են հույսով, որ դրանցում արտացոլված՝ մարդկության դեմ գործված սարսափելի ոճրագործություններն այլևս երբեք չեն կրկնվի:

Հայերեն English Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը