Քաղաքականություն

Ավստրիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

1 րոպեի ընթերցում

Ավստրիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

ՎԻԵՆՆԱ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայի խորհրդարանի բոլոր` վեց խմբակցությունները րոպեներ առաջ ընդունեցին համատեղ հայտարարություն Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ավստրիայում ՀՀ դեսպանության խորհրդական Աշոտ Ալեքսանյանը, այն պաշտոնապես հրապարակվեց ապրիլի 22-ին Ավստրիայի խորհրդարանի նիստում, որի մեկնարկին բոլոր ուժերը նախ լռության րոպեով հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ալեքսանյանի գնահատմամբ` համատեղ հայտարարության ընդունումը կարելի է համարել Ավստրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում:

Հայտարարությունը հստակ սահմանում է, որ 1915թ. հայերի հետ կատարվածը ցեղասպանություն էր, կոչ է հղում Թուրքիային` առերեսվելու պատմության հետ, ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Ավստրիան ընդունում է իր պատասխանատվությունը` Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրության և Ավստրո-Հունգարիայի դաշնակցության առումով:

«Արմենպրես»-ը քիչ անց կներկայացնի հայտարարության տեքստը թարգմանաբար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում