Քաղաքականություն

Ռիչարդ Հովհաննիսյանն Օբամայից նախորդներից տարբերվող ապրիլքսանչորսյան ելույթ է սպասում

2 րոպեի ընթերցում

Ռիչարդ Հովհաննիսյանն Օբամայից նախորդներից տարբերվող ապրիլքսանչորսյան ելույթ է սպասում

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության տարելիցի վերաբերյալ ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի ամենամյա ուղերձն այս տարի նախորդներից շատ տարբեր կլինի: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ նման տեսակետ հայտնեց պատմաբան, Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանը` հավելելով, որ չնայած Պետական դեպարտամենտն ու Պենտագոնը ճնշումներ են բանեցնում, սակայն Օբաման վճռականություն կդրսևորի և կարտաբերի «ցեղասպանություն» բառը` որակելով 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները:

Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ ԱՄՆ հասարակության համար անհասկանալի է, որ արդեն տարիներ շարունակ ապրիլի 24-ին Օբաման «ցեղասպանություն» եզրույթի փոխարեն կիրառում է «Մեծ եղեռն» արտահայտությունը:

«Խնդիրն այն է, որ «Մեծ եղեռն»-ը ամերիկյան հասարակության շրջանում ընկալվում է ոչ թե որպես մեծ ոճրագործություն, այլ` որպես մեծ ողբերգություն, հետևաբար, հայկական կողմը պետք է ջանք գործադրի, որպեսզի ամերիկյան հասարակությունը գիտակցի հարցի լրջությունը», - նշել է նա:

Պրոֆեսորը նշում է, որ առաջիկա նախագահական ընտրությունների թեկնածությունն առաջադրող պաշտոնյաներն արդեն որոշակի հանդիպումներ են ունենում համայնքի հետ եւ հավաստիացնում, որ ընտրվելու պարագայում կճանաչեն Հայոց ցեղասպանությունը, սակայն թե ինքը, թե համայնքի գերակշոռ մասն արդեն անվստահությամբ է վերաբերում նման հայտարարություններին, քանի որ ԱՄՆ ներկայիս նախագահը նույն խոստումն էր տվել եւ առայժմ չի կատարել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում