Սփյուռք

Դամասկոսում տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանությունը: Հիշում և պահանջում եմ» խորագրով արաբերենով դասախոսություն

1 րոպեի ընթերցում

Դամասկոսում տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանությունը: Հիշում և պահանջում եմ» խորագրով արաբերենով դասախոսություն

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցում Հայոց ցեղասպանության 100-ամյակի երիտասարդական հանձնախմբի կազմակերպմամբ տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանությունը: Հիշում և պահանջում եմ» խորագրով արաբերեն լեզվով երիտասարդական դասախոսություն:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցու ֆեյսբուքյան էջից: Դասախոսությունը վարել է Սարգիս Պրունսուզյանը: 100-րդ տարելիցի երիտասարդական հանձնախմբի անունից ողջույնի խոսքով հանդես է եկել Հասմիր Եայլայանը: Դասախոսությանը ներկա են գտնվել քույր եկեղեցիների երիտասարդական միությունների ավելի քան հարյուր ունկնդիր:

Դալար Ալահվերդյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի երիտասարդական հանձնախմբի կողմից պատրաստված ապրիլյան միջոցառումների ծրագիրը: Երեկոյի ավարտին Նազարեթ Նազարյանը, Արա Քահքեջյանը և Մարինա Նազարեանն արաբերեն բեմադրել են Թալեաթի և Գրիգոր Զոհրապի վերջին հանդիպումը:

100-րդ տարելիցի երիտասարդական հանձնախմբի անունից Արտո Նաջարյանը շնորհակալություն է հայտնել բոլորին՝ միջոցառմանը ներկա գտնվելու համար: Ապա փակման խոսքվ հանդես է եկել Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Արմաշ Եպս. Նալբանդյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում