Կանադացի գրողը Հայոց ցեղասպանության դեպքերն ամփոփել է մեկ ուղեցույց-հանրագիտարանում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի Թագավորական ռազմական քոլեջի պրոֆեսոր, գիտնական, գրող Ալան Ուայթհորնը ցեղապանության տարելիցին ընդառաջ պատրաստել է «Հայոց ցեղասպանություն. կարևոր տեղեկատու ուղեցույց», որըներկայացնումէդեպքերնավելիքան400էջունեցող հանրագիտարանիտեսքով:Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման նպատակն իր ողջ կյանքի ընթացքում հետապնդող գրողը երեք տարի աշխատել է անգլերեն ուղեցույցը ստեղծելու համար:

«Այս հանրագիտարանի նման աշխատանք դեռևս չի կատարվել: Այս ընթացքում ուսումնասիրվել են ցեղասպանության մասին գրված հսկայական քանակությամբ նյութեր: 1915 թվականի թերթերի անդրադարձներից էջեր կան, ինչպես նաև՝ ժամանակակից փաստաթղթեր: Հանրագիտարանը պարունակում է նաև ժամանակագրություն»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայ ընթերցասերների հետ հանդիպման ընթացքում նշեց Ալան Ուայթհորնը: Նրա խոսքով՝ հանրագիտարանը հասանելի է և՛ գրքային, և՛ էլեկտրոնային տարբերակով:

Կանադացի գրողի մեծ մայրը ազգությամբ հայ է եղել` Մեծ Եղեռնից փրկված «մի որբ երեխա» : «Երբ ես փոքր էի, լսել էի ցեղասպանության մասին, բայց ավելի խորությամբ սկսեցի ուսումնասիրել 1960-ից հետո: Իմ մեծ մայրը չգիտեր իր տարիքն ու իսկական անունը, նա ապրել է որբանոցում և որդեգրվել հայկական ընտանիքի կողմից»,-նշեց նա:

Ալան Ուայթհորնը վստահ է՝ շատ կարևոր է ուրիշներին էլ տեղյակ պահել Հայոց ցեղասպանոթյան մասին: Նա փաստում է, որ յուրաքանչյուր ընտանիք ցեղասպանությանն առնչվող իր անձնական պատմությունն ունի:

«Մի քանի անգամ փորձել եմ Հայաստան գալ, ամեն անգամ ինչ-որ բան էր կատարվում, չէի կարողանում գալ: 2005 թվականին վերջապես հաջողվեց գալ, դրա արդյունքում գիրք ծնվեց: Տարիներ առաջ թուրքական կառավարությունը փորձեց ինձ լռեցնել ցեղասպանությանը նվիրված թեմաների շուրջ խոսելու համար՝ ահաբեկելով ինձ և իմ երկրի կառավարությանը, բայց հակառակ դրան ես գրեցի մեկ այլ գիրք»,-հավելեց նա՝ պատմելով իր գրքերի մասին:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ Ալան Ուայթհորնը Հայստանի մասին բազմաթիվ գործեր ունի: «Նրա մեջ հայկական արմատները շատ խորն են, զորեղ: Նրա նյութերն ի խորոց սրտի են: Նա աշխարհին բան ունի ասելու հայի անունից»,-նշեց Միլիտոնյանը և Հայաստանի գրողների միության վաստակի մեդալ հանձնեց նրան՝ փաստելով, որ գրական վաստակն ասելիքի կարևորությամբ է չափվում:

ԱլանՈւայթհորնըԿանադայի Օնտարիո նահանգի Քինգսթոն քաղաքիԹագավորականռազմականքոլեջի քաղաքականգիտությունների

պաշտոնաթողպրոֆեսոր է: Որպեսակադեմիկոս՝ԱլանՈւայթհորնըգրումէՀայոց ցեղասպանության,մարդուիրավունքներիմասին: Որպեսպոետ՝նա ուսումնասիրում է ցեղասպանության խնդիրները և դրաազդեցությունը հայկական սփյուռքի ինքնությանվրա:Հեղինակ է մոտ150 ակադեմիական և լրագրային հոդվածների, ինչպես նաև 9 գրքի։ Գրել է«Հայոց եղեռնը. դիմակայություն անտարբերության իներցիային»(համահեղինակ),«Նախնիների ձայները. ինքնություն, ազգային արմատներ և վերհիշելով եղեռնը»պոեմը։

Իր գրական ժառանգության համար 2011-ին ՀՀ մշակույթի նախարարության կողմից պարգևատրվել է ոսկե մեդալով: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին պատրաստել է «Հայոց ցեղասպանություն. կարևոր տեղեկատու ուղեցույցը»:

Հայերեն English Русский

Հայաստանի ագրարային համալսարանում բացվել է ռոբոտաշինության և մեխատրոնիկայի «Ագրոբոտ» գերազանցության կենտրոնը

Հունգարիան արգելել է պարզեցված կարգով Հայաստանից և Վրաստանից աշխատանքային միգրանտների մուտքը

«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին

Քիշնևում մեկնարկել է Մոլդովայի թվային գագաթնաժողով 2026-ը․ Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-05/06/26

Ասիական ինդեքսներ - 05/06/26

Firebird ընկերության մեգանախագիծը մտել է կառուցման և սարքավորումների տեղակայման եզրափակիչ փուլ

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Երևանում անցկացրեց «Ժողովրդի համբերության բաժակը լցնելու» քաղաքական ակցիան

ՆԳ նախարարությունն ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն թեժ գծեր

Գրոսին եռակողմ հանդիպում է անցկացրել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայացուցիչների հետ