Մշակույթ

Թանկյանը խոսել է իր արմատների եւ Ցեղասպանության 100-րդ տարելիցի արարողությունների մասին

2 րոպեի ընթերցում

Թանկյանը խոսել է իր արմատների եւ Ցեղասպանության 100-րդ տարելիցի  արարողությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան National Public Radio-նանդրադարձել է System of a Down ռոք խմբի «Wake Up The Souls» շրջագայությանն ու ապրիլի 23-ին Երեւանում կայանալիք համերգին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ NPR-ի հաղորդավար Արուն Ռաթի հետ զրույցում խմբի մենակատար Սերժ Թանկյանը խոսել է իր արմատների, հայ ժողովրդի հիշողության, Հայաստանի եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունների մասին: Թանկյանը պատմել է, որ մեծացել է Հայոց ցեղասպանության մասին պատմություններ լսելով, նա Ցեղասպանությունը վերապրածների սերունդ է, ու մեկ դար առաջ տեղի ունեցած ողբերգությունն իր ազդեցությունն է թողել Թանկյանի կյանքի եւ երաժշտության վրա: Նա շեշտել է, որ այդ պատմությունները խորը հետք են թողել խմբի չորս անդամների վրա եւ նրանք հարցն ընկալում են անձնական տիրույթում:

«Մարդիկ իսկապես շատ հուզված են: System of a Down-ը հավանաբար ամենահայտնի խումբն է, որ կարող է նվագել Հայաստանում, որովհետև այնտեղ ոչ միայն երաժշտության երկրպագուներ կան, այլև խմբի արած քաղաքական աշխատանքի կամ Ցեղասպանության իրազեկվածությունը տարածելուն ուղղված աշխատանքի երկրպագուներ: Այնպես որ մենք այնտեղ մեծ քանակությամբ երկրպագուներ ունենք»,- ասել է Թանկյանը` հավելելով, որ չնայած նրան, որ Էրդողանի կառավարությունը Ցեղասպանությունը ճանաչելուորևէ նպատակ չունիև միլիոնավոր դոլարներ է ծախսում լոբբիստական գործունեության համար՝ ապատեղեկատվություն տարածելու նպատակով, այնուամենայնիվ, գալու է այն օրը, երբ, ի վերջո, Թուրքիան ճանաչելու է Ցեղասպանությունը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում