Երեւանում աշխարհի 600 պատվիրակներ կքննարկեն ցեղասպանությունների կանխարգելման ու կրկնությունը բացառելու հարցը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցեղասպանությունների կանխարգելման ուղիներն ու դրանց կրկնությունը բացառող երաշխիքները Երևանում կորոնեն ավելի քան 600 խորհրդարականներ, դիվանագետներ, ցեղասպանագետներ երկօրյա գլոբալ ֆորումի շրջանակներում: Ապրիլի 22-23-ին անցկացվելիք միջազգային համաժողովի բացմանը կմասնակցի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Այս մասին ապրիլի 20-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը: «Գլոբալ ֆորումի նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկի իրականացմանը` քննարկման առարկա դարձնելով ցեղասպանությունների կանխարգելման մեխանիզների զարգացումը` իսպառ բացառելու 1915-ին և դրան հաջորդած տարիներին նմանօրինակ այլ զահուրելի հանցագործությունների կրկնությունը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց ԱԳ փոխնախարարը:

Նրա խոսքով` ֆորումին կմասնակցեն ու ելույթներով հանդես կգան ՀՀ Ազգային ժողովի նախագահը, ՀՀ վարչպետը, արտաքին գործերի նախարարը, կառավարության անդամներ, պատգամավորներ: «Ակնկալում ենք, որ ֆորումին կմասնակցեն բարձրաստիճան դիվանագետներ, օտարերկրա խորհրդարանականներ, միջազգային իրավունքի հանրահայտ մասնագետներ, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ, հեղիանակավոր լրատվամիջոցների, վերլուծական կենտրոնների, ցեղասպանագիտության կենտրոնների պատվիրկներ ու փորձագետներ»,-նշեց Կարեն Նազարյանը:

Պաշտոնյայի տեղեկացմամբ` երկօրյա ֆորումը կիրականացվի ինտերակտիվ քննարկումների և մեկ լիագումար նիստի միջոցով: Կքննարկվի միջազգային իրավունքում մարդկության հանդեպ ոճրագործությունների կանխարգելման միջոցների զարգացման հարցը, որի նպատակն է վեր հանել մարդկության դեմ հանցագործության հայեցակարգի ձևավորման պատմական զարգացումն ու դրա հետագա ընդլայնման հնարավորությունը: «Կներկայացվի տարբեր ժամանակներում ու վայրերում գործադրված զանգվածային բռնարարքների համեմատական վերլուծությունը, անդրադարձ կկատարվի այն հարցին, թե ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ ցեղասպանությունների ժխտողականությունը միջազգային անվտանգության և մարդու իրավունքների համակարգի վրա: Երկրորդ նիստը կվերաբերի ցեղասպանության հետևանքների վերացման ու պատասխանատվության խնդիրներին»,-հայտնեց Կարեն Նազարյանը:

ԱԳ փոխնախարարի հավաստմամբ` ֆորումի ձևաչափը թույլ կտա մասնակիցներին հանդես գալ մեկնաբանություններով, ելույթներով, բանավեճի բռնվել հիմնական զեկուցողների հետ:

«Երկրորդ օրը կկայանա լիագումար նիստ, որի ժամանակ ակնկալում ենք, որ հանդես կգան խորհրդարանականներ կամ խորհրդարանական պատվիրակություններ, որոնք որոշակի բանաձևերով, հայտարարություններով արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Այս լիագումար նիստի նպատակն է իրազեկել այն էական ներդրման մասին, որ խորհրդարանականները կարող են ունենալ ցեղասպանության հանցագործությունների կանխարգելման ու աշխարհում խաղաղության հաստատման գործում»,-ասաց Կարեն Նազարյանը:

Ֆորումի շրջանակում տեղի են ունենալու մասնագիտական քննարկումներ: Դրանցից մեկը հոգևորականների ֆորումն է`«Եկեղեցիներն ընդդեմ ցեղասպանության հանցագործության. մարդկային կյանքը` Աստծո պարգև» թեմայով, ինչպես նաև ՀՀ սփյուռքի նախարարության և ԵՊՀ համագործակցությամբ` իրավաբանների ֆորումը:

Կգործեն նաև ցուցահանդեսներ`առաջինը` ցեղասպանության թեմայով գրքերի ցուցադրությունն է, որտեղ մոտ 2000 անուն գիրք կցուցադրվի, որը կնախորդի սեպտեմբերին նախատեսվող Bookexpo-ին: Երկրորդը` լուսանկարչական ցուցահանդեսն է, որում ներկայացված են լինելու ներկայիս լուսանկարիչների գործերը, ովքեր այսօր էլ աշխատում են աշխարհի ամենավտանգավոր կետերում:

Հայերեն English Русский

Հայաստանի ագրարային համալսարանում բացվել է ռոբոտաշինության և մեխատրոնիկայի «Ագրոբոտ» գերազանցության կենտրոնը

Հունգարիան արգելել է պարզեցված կարգով Հայաստանից և Վրաստանից աշխատանքային միգրանտների մուտքը

«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին

Քիշնևում մեկնարկել է Մոլդովայի թվային գագաթնաժողով 2026-ը․ Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-05/06/26

Ասիական ինդեքսներ - 05/06/26

Firebird ընկերության մեգանախագիծը մտել է կառուցման և սարքավորումների տեղակայման եզրափակիչ փուլ

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Երևանում անցկացրեց «Ժողովրդի համբերության բաժակը լցնելու» քաղաքական ակցիան

ՆԳ նախարարությունն ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն թեժ գծեր

Գրոսին եռակողմ հանդիպում է անցկացրել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայացուցիչների հետ