Սերբիայի նախագահն ապրիլի 24-ին կլինի Երեւանում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչն ապրիլի 24-ին կլինի Երեւանում եւ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարեց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների համակարգող Վիգեն Սարգսյանը` ապրիլի 20-ին հրավիրված ասուլիսում: «Հայոց ցեղասպության 100-րդ տարելիցի հիշատակի արարողությունների մասնակցելու նպատակով այս պահի դրությամբ հայտնի է, որ Հայաստանում կլինեն չորս երկրների ղեկավարներ` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը եւ Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը»,-ասաց Սարգսյանը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին նվիրված գլխավոր միջոցառումների մեկնարկը կտրվի ապրիլի 21-ի երեկոյան` Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի վերակառուցված սրահի բացմամբ:Ապրիլի 24-ին Ծիծենակաբերդ կայցելեն ավելի քան 60 երկրների եւ միջազգային կազմակերպությունների պատվիրակություններ:

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայբնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում: Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության եւ քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավելի հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ., իսկ մնացածները` կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: Հայոց ցեղասպանությունը ճանաչել եւ դատապարտել են աշխարհի երկու տասնյակ պետություններ, ԱՄՆ 43 նահանգներ, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, հեղինակավոր այլ կազմակերպություններ:

Հայերեն English Русский

Հայաստանի ագրարային համալսարանում բացվել է ռոբոտաշինության և մեխատրոնիկայի «Ագրոբոտ» գերազանցության կենտրոնը

Հունգարիան արգելել է պարզեցված կարգով Հայաստանից և Վրաստանից աշխատանքային միգրանտների մուտքը

«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին

Քիշնևում մեկնարկել է Մոլդովայի թվային գագաթնաժողով 2026-ը․ Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-05/06/26

Ասիական ինդեքսներ - 05/06/26

Firebird ընկերության մեգանախագիծը մտել է կառուցման և սարքավորումների տեղակայման եզրափակիչ փուլ

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Երևանում անցկացրեց «Ժողովրդի համբերության բաժակը լցնելու» քաղաքական ակցիան

ՆԳ նախարարությունն ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն թեժ գծեր

Գրոսին եռակողմ հանդիպում է անցկացրել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայացուցիչների հետ