Տարածաշրջանային

Սերգեյ Լավրովը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր հանդիպում է անցկացրել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի կացությունն ու հեռանկարները: Այսօր Մոսկվայում կայացել են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հերթական կոնսուլտացիաները, որոնց մասնակցել են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը, Բեռնար üասիեն եւ Մեթյու Բրայզան: Ռուսաստանի կողմից հանդիպմանը մասնակցել է արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը: Հանդիպման արդյունքում կողմերը որոշել են շարունակել բանակցությունները ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում