Հասարակական

Խաղի ժամանակ «Դեպորտիվո Արմենիա»-ի ֆուտբոլիստները կրել են Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված շապիկներ

1 րոպեի ընթերցում

Խաղի ժամանակ «Դեպորտիվո Արմենիա»-ի ֆուտբոլիստները կրել են Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված շապիկներ

ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուենոս Այրեսում «Մերլո»- «Դեպորտիվո Արմենիա» ֆուտբոլային հանդիպման ժամանակ Deportivo Armenia-ի ֆուտբոլիստները կրել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված շապիկներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով PrensaArmenia.com.ar-ը, խաղից հետո նրանք լուսանկարվել են Հայոց ցեղասպանությանը նվիրված պաստառի ներքո՝ պահանջելով միջազգային հանրությունից ճանաչել եւ դատապարտել Հայոց ցեղասպանությունը:

Ավելի ուշ ֆուտբոլային ակումբից հայտարարել են, որ վաճառքի են հանվել Հայոց ցեղասպանությանը նվիրված մարզաշապիկները, որոնց ողջ հասույթը կտրամադրվի համայնքում բարեգործական աշխատանքների իրականացմանը:

Լուսանկարները` PrensaArmenia.com.ar

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում