Գարիկ Մարտիրոսյանն ապրիլի 24-ին Երևանում կլինի Comedy club-ի ստեղծագործական խմբի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ հանրահայտ հումորիստ, հաղորդավար, Comedy Club ակումբի հիմնադիր Գարիկ Մարտիրոսյանն ապրիլի 24-ին գործընկերների հետ կլինի Երևանում՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառուներին: Այդ մասին Գարիկ Մարտիրոսյանը հայտարարել է «ՌուսԱրմԻնֆո»-ին տված հարցազրույցում:

«Այս տարի ես Երևան կգամ Comedy Club-ի բոլոր մասնակիցների հետ: Գալու են ոչ միայն բեմում հանդես եկող հայտնի դերասաններ, այլև` սցենարիստներ, պրոդյուսերներ, խմբագիրներ: Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան է գալու նաև ТНТ հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Իգոր Միշինը, ինչի համար ես ցանկանում եմ նրան շնորհակալություն հայտնել»,-ասել է Մարտիրոսյանը:

Նա նաև հայտնել է, որ ապրիլի 24-ին ТНТ հեռուստաընկերության եթերում Comedy club-ի հերթական հաղորդումը չի հեռարձակվի, այլ դրա փոխարեն եթեր կգնա 10 րոպեանոց ֆիլմ, որում հեռուստաալիքի բոլոր աստղերը, ովքեր նկարահանումներին մասնակցելու հնարավորություն են ունեցել, իրենց հարգանքի տուրքը կմատուցեն Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Գարիկ Մարտիրոսյանն ընդգծել է, որ այդ ֆիլմի ցուցադրումը կլինի ոչ միայն հիշատակի, այլ նաև տեղեկատվական ակցիա ТНТ հեռուստաընկերությունը դիտողների համար, ովքեր ոչինչ չգիտեն Օսմանյան Թուրքիայիում հայերի Ցեղասպանության մասին:

Գարիկ Մարտիրոսյանի կարծիքով՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները պետք է լայնորեն լուսաբանվեն տեղեկատվական դաշտում` առաջին հերթին երիտասարդության, այն մարդկանց համար, ովքեր պատկերացում չունեն այդ մեծ ողբերգության մասին:

Հայերեն English Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը