ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում ապրիլի 15-ին Արաբական Միացյալ էմիրություններում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բացման խոսքով հանդես է եկել ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը` ներկայացնելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները, խոսելով դրանց էության ու բովանդակության մասին:
Ներկաներին իր խոսքն է ուղղել նաև Արաբական Միացյալ էմիրությունների և Կատարի Թեմի կաթողիկոսական փոխանորդ, հոգեշնորհ Տեր Մեսրոպ վարդապետ Աարգսյանը:
Այնուհետև ցուցադրվել են Հայոց ցեղասպանությանը վերաբերող «The Blue Book» և Շերի Ֆեստեքչյանի «Արմեն» ֆիլմերը:
Երեկոյի ավարտին տեղի է ունեցել մոմավառություն: Նաիրի Բաբայանի ծիրանափողային կատարմամբ հնչել են հայտնի հայ երգահանների ստեղծագործությունները: