Քաղաքականություն

Փաշինյանը Դավոսում անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու ուղղությամբ ՀՀ-ի ջանքերին

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը Դավոսում անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու ուղղությամբ ՀՀ-ի ջանքերին

Հայաստանը շարունակում է աշխատել Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու ուղղությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Մարդիկ ինձ հարցնում են՝ լավատե՞ս եմ, թե՞ վատատես, իսկ ես պատասխանում եմ, որ պրագմատիկ եմ՝ հասկանալով, որ պետք է աշխատենք այնքան, մինչև խնդիրը լուծվի։  Ամենակարևորն ու էականը խաղաղության օրակարգից չշեղվելն է, ուստի մենք պետք է կենտրոնանանք հիմնական նպատակի իրականացման վրա, աշխատենք անդադրում՝ անշուշտ ակնկալելով միջազգային հանրության աջակցությունը։  Հույս ունենք, որ կստանանք այդ աջակցությունը»,- նշել է Փաշինյանը։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում