Սփյուռք

Վան Բայբուրթյանն արժանացել է Վրաստանի վաստակավոր ժուռնալիստի պատվավոր կոչման

2 րոպեի ընթերցում

Վան Բայբուրթյանն արժանացել է Վրաստանի վաստակավոր ժուռնալիստի պատվավոր կոչման

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր և Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր ՎանԲայբուրթյանին(Բայբուրդ) շնորհվել է Վրաստանի վաստակավոր ժուռնալիստի պատվավոր կոչում: «Արմենպրես»-ի հետ զրույցում Վան Բայբուրթյանը պատմեց, որ տասնյակ տարիներ Վրաստանում լրագրողական գործունեություն է իրականացրել` աշխատելով տարբեր խմբագրություններում:

«Թբիլիսիի հայկական դպրոցն ավարտելուց հետո ուսումս շարունակել եմ Թբիլիսիի համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Այդ ժամանակ էլ սկսվել է լրագրողական իմ աշխատանքը: Առաջին քայլերս արել եմ «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթում, որն էլ համարում եմ իմ մասնագիտական գլխավոր փորձառութունը»,- ասաց վաստակավոր ժուռնալիստը:

Վան Բայբուրթյանը լրագրողական աշխատանքի երկար տարիների վաստակ ունի, նա աշխատել է Հայաստանում «Սովետսկի սպորտ» և «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթերի սեփական թղթակից, Մոսկվայի Նորությունների գործակալության սեփական թղթակից և արհեստավարժ ժուռնալիստի կարգավիճակով ստանձնել «Վրաստան» թերթի խմբագրի պաշտոնը: Նա արդեն տասնյակ տարիներ մեծ սիրով նվիրվել է հայատառ պարբերականի ղեկավարի պաշտոնավարությանը:

Վան Բայբուրթյանը նաև հասարակական-քաղաքական ակտիվ գործիչ է: Եղել է Վրաստանի խորհրդարանի մի քանի գումարման պատգամավոր, Վրաստանի Նախագահի խորհրդական և Վրաստանում առաջին համայնքային կազմակերպության՝ Հայկական բարեգործական մշակութային ընկերության հիմնադիրներից մեկը: Վան Բայբուրթյանը մինչև օրս հանդիսանում է Վրաստանի հայերի միության փոխնախագահ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում