Կոնգրեսական Սմիթը կոչ է անում ԱՄՆ-ին վերջ տալ Հայոց ցեղասպանության ժխտողականությանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Քրիս Սմիթը հոդված է հրապարակել ամերիկյան app.com կայքում, որով կոչ է անում Միացյալ Նահանգների կառվարությանը վերջ տալ Հայոց ցեղասպանության hարցում ժխտողական քաղաքականությանը: «Ցեղասպանությունն ամենասարսափելի հանցագործությունն է, որին որևէ ժողովուրդ կարող է ենթարկվել կամ մեկ այլ ժողովուրդ կարող կատարել: Այն երբեք չպետք է մոռացվի: Մոռանալ այն՝ կնշանակեր խամրեցնել մեր խիղճը և նսեմացնել մեր մարդկայնությունը: Այն երբեք չպետք է ժխտվի, այլ պետք է լիարժեքորեն ճանաչվի: Հակառակ դեպքում, հաշտեցմանն ուղղված ցանկացած իմաստալից քայլ կխափանվի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «ԱՄՆ-ը պետք է վերջ տա Հայոց ցեղասպանության ժխտմանը» խորագրով հոդվածում գրել է կոնգրեսականը:
Նա նաև տեղեկացնում է, որ պատրաստվում է նախագահել ապրիլի 23-ի կոնգրեսական լսումները՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը: