Սփյուռք

Անհայտ անձինք կոտրել են Իսպանիայի Ալիկանտե քաղաքում տեղադրված հայկական խաչքարը

1 րոպեի ընթերցում

Անհայտ անձինք կոտրել են Իսպանիայի Ալիկանտե քաղաքում տեղադրված հայկական խաչքարը

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհայտ անձինք 2015թ. ապրիլի 12-ին կոտրել են Իսպանիայի Ալիկանտե քաղաքում տեղադրված հայկական խաչքարի վրա քանդակված խաչը և վնասել խաչքարը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, տեղի հայ համայնքը դիմել է քաղաքի համապատասխան մարմիններին (քաղաքային իշխանություններ, ոստիկանություն), որպեսզի խաչքարը վերականգնվի, իսկ հանցագործությունը կատարած անձինք հայտնաբերվեն և օրենքի ողջ խստությամբ ենթարկվեն պատասխանատվության:

Այժմ իշխանությունները միջոցներ են ձեռնարկում համայնքի կողմից կազմակերպվող ապրիլյան բոլոր միջոցառումների անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև խաչքարը հետագա վնասումից զերծ պահելու նպատակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում