Քաղաքականություն

Կորսիկայի խորհրդարանը Թուրքիայից պահանջել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

1 րոպեի ընթերցում

Կորսիկայի խորհրդարանը Թուրքիայից պահանջել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորսիկայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը ճանաչող բանաձև, որի տեքստը կուղարկվի Ֆրանիայի արտաքին գործերի նախարարություն և Թուրքիայի կառավարություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով AFP-ն, բանաձևի նախագծի հեղինակը «Femu A Corsica» քաղաքական կոալիցիայի ներկայացուցիչ Ժան Բյանկուչչին է:

Փաստաթղթում նշվում է, որ 1915 թվականի ապրիլի 24-ին երիտթուրքերն Օսմանյան կայսրության հայ ժողովրդի կոտորածներ են սկսել, ինչը հանգեցրել է 1.5 մլն հայերի՝ իրենց հայրենիքից բնաջնջման: «Կորսիկայի ժողովուրդը, պաշտոնատար անձինք պետք է իրենց ներդրումն ունենան հայ ժողովրդի դեմ իրականացված այդ հանցագործության գիտակցման և ճանաչման գործում»,- նշված է բանաձևում: Դրանով Կորսիկայի խորհրդարանը պահանջում է, որպեսզի Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը և ներդաշնակ հարաբերություններ հաստատի Հայաստանի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում