Հասարակական

Մի օր թուրք երիտասարդությունը կընդվզի Հայոց ցեղասպանության ճանաչման համար. Շառլ Ազնավուրը` Հայաստան գալու մասին

1 րոպեի ընթերցում

Մի օր թուրք երիտասարդությունը կընդվզի Հայոց ցեղասպանության ճանաչման համար. Շառլ Ազնավուրը` Հայաստան գալու մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ շանսոնյե, ֆրանսահայ անվանի երգիչ Շառլ Ազնավուրն ապրիլի 13-ին հարցազրույց է տվել Europe 1 ռադիոցանցին` խոսելով մայիսի 4-ին կայանալիք ալբոմի շնորհանդեսի և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրող Նիկոս Ալիագասն Ազնավուրին հարցրել է, թե արդյոք Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայտարարությունը ինչ-որ բան կփոխի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: «Կարող է փոխել և պիտի փոխի, հակառակ դեպքում` երիտասարդությունը կըմբոստանա, որովհետեւ կցանկանա իրականությունն իմանալ, չի ցանկանա բանտարկված մտքով ապրել»,- ասել է Ազնավուրը:

Շանսոնյեն նաև նշել է, որ իր նպատակը թուրքերին հալածելը չէ, այլ որ նրանք էլ Հայկական հարցին վերաբերվեն այնպես, ինչպես ինքն է վերաբերվում:

Ազնավուրն ապրիլի 24-ին լինելու է Երևանում: Իսկ սեպտեմբերի 15-27-ը Փարիզի Սպորտի պալատում 6 համերգ է տալու: Երգիչն այս տարվա մայիսի 22-ին նշելու է իր 91-րդ տարեդարձը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում