Հասարակական

Հայաստանում Մեծ հաղթանակի հանդիսություններին առաջին անգամ կմասնակցեն ռուսական կործանիչներ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում Մեծ հաղթանակի հանդիսություններին առաջին անգամ կմասնակցեն ռուսական կործանիչներ

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում տեղակայված «Էրեբունի» ռուսական ավիացիոն ռազմակայանի օդաչուները ձեռնամուխ են եղել Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված տոնական թռիչքի վարժանքներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, հանդիսությունների օրերին առաջին անգամ չորրորդ սերնդի ՄիԳ-29 արդի ճակատային թեթեւ կործանիչների օղակը մարտական հոծ կարգով կթռչի Երեւանի Հաղթանակի զբոսայգու վրայով: Նաեւ շուրջ 200 ռուս զինծառայողներ կմասնակցեն քաղաքի կենտրոնի հանդիսավոր երթին եւ հավերժական կրակի եւ ֆաշիզմի դեմ խորհրդային ժողովրդի տարած հաղթանակին նվիրված հուշարձանի մոտ պսակների եւ ծաղիկների խոնարհմանը:

Գյումրիում ռուսական ռազմակայանի ավելի քան 800 զինծառայողներ եւ շուրջ 20 միավոր ռազմական տեխնիկա կմասնակցեն Մեծ հաղթանակի հոբելյանին նվիրված զորահանդեսին:

Գյումրիում եւ Երեւանում հանդիսավոր երթի, ռազմական տեխնիկայի շարասյուների անցման, կործանիչների թռիչքների գլխավոր փորձերը կանցկացվեն մայիսի 5-ին եւ 7-ին՝ Հայաստանի ռուսական ռազմակայանի հրամանատար գեներալ-մայոր Վլադիմիր Ուստինովի ղեկավարությամբ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում