Սփյուռք

Ստրասբուրգում կայացել է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված համերգ

1 րոպեի ընթերցում

Ստրասբուրգում կայացել է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված համերգ

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստրասբուրգի «Նոր տաճար» եկեղեցում ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանի հովանու ներքո ապրիլի 11-ին տեղի է ունեցել «La Philharmonie de Poche» նվագախմբի բարեգործական 10-րդ համերգը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, նվագախումբը կազմված է եղել Ստրասբուրգի, Բադեն-Բադենի և Ֆրայբուրգի սիմֆոնիկ և ֆիլարմոնիկ նվագախմբերի երաժիշտներից, «Altitude» երգչախմբից` հայազգի հանրաճանաչ դիրիժոր Վահան Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Համերգին մասնակցել են հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Համերգից առաջ ունեցած իր բացման խոսքում դեսպան Պապիկյանը համառոտ ներկայացրել է նվագախմբի գործունեությունը և օրվա խորհուրդը: Դեսպանը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, ընդգծել է, որ երեկոյի ընթացքում հնչող Գաբրիել Ֆորեի ռեքվիեմը յուրահատուկ հարգանքի տուրք է` ի հիշատակ Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն անմեղ զոհերի:

Համերգի ընթացքում հնչել են Կոմիտասի և Բաբաջանյանի ստեղծագործությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում