Հայաստանն ակտիվ էներգետիկ քաղաքականություն վարելու հնարավորություն ունի. պատգամավոր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հնարավոր է համարում բնակչության համար գազի սակագնի 7-8 տոկոսի իջեցումը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց պատգամավորը: «Մենք պարտավոր ենք այնպես անել, որ գազի սակագինը պետական սահմանի վրա չբարձրացվի, պետությունը պետք է բանակցի այդ հարցով: 2003-2004 թթ. մենք սահմանի վրա 54 դոլարով էինք գնում գազը, որը մատակարարվում էր 94 դոլարով 1000 խորանարդ մետրի դիմաց: Եթե այն ժամանակ առքուվաճառքի գների տարբերությունը 40 դոլար էր, այսօր այն կազմում է 200 դոլար: Երբ դիտարկենք 10-12 տարվա ընթացքում գազամատակարարման ու գազասպառման ոլորտում լրացուցիչ բեռնվածության ավելացումը, կտեսնենք, որ այդքան շատ չէ: Մենք պետք է այլընտրանքային հավակնոտ ծրագրեր իրականացնենք: Հայաստանի արտադրանքի մրցունակությունը չենք կարող գցել` բարձրացնելով գազի ու էլեկտրաէներգիայի սակագինը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց պատգավորը:

Միքայել Մելքումյանի դիտարկմամբ` պետք է մտածել խոշոր սպառողների շրջանում գազասպառման ծավալները մեծացնելու մասին:

«Սպառման ծավալները բնակչության հաշվին չէ, որ ապահովում ենք: 1.7 միլիարդ խորանարդ մետրի մեջ 554 միլիոն խորանարդ մետրն է, որ սպառում է բնակչությունը, այսինքն` մեկ երրորդը: Մնացածը բաժին է ընկնում արդյունաբերությանը: Որքան մենք ավելացնենք ոչ բնակչության կողմից սպառման ծավալները, մենք կարող ենք այդքան էֆեկտ ունենալ բնակչության սակագնի համար: Մենք պետք է գնանք էժան էներգետիկա արտադրելու ճանապարհով»,-ասաց Միքայել Մելքումյանը:

Անդրադառնալով Իրանից էժան գազ գնելու հարցին` պատգամավորը նշեց, որ կան որոշակի խոչընդոտներ, որոնք փորձ է արվում շտկել: «Իրանի գազը էժան է, քանի որ այն արդյունահանվում է նավթի արդյունահանման ժամանակ: Մյուս կողմից` 1-ը 3-ի սխեմայով, երբ Իրանը մեզ տալիս է մեկ խմ գազ, իսկ մենք նրան տալիս ենք 3 կիլովատ էլեկտրաէներգիա, արդյունքում 1.5 կիլովատ էլեկտրաէներգիան մեզ մնում է անվճար: Բայց մենք չենք կարողանում այս գործընթացն ավելի ընդլայնել, քանի որ մեր բարձր լարման Իրան-Հայաստան, Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծերը ցածր թողունակություն ունեն»,-ասաց պատգամավորը: Նրա խոսքով` լուրջ ջանքեր են գործադրվում բարձր լարման թողունակությունը մեծացնելու առումով: «Դա թույլ կտա շատ գազ ստանալ էլեկտրաէներգիայի տեսքով հետ տալու փոխարեն, որ կարողանանք սակագները պահպանել»,-նշեց Միքայել Մելքումյանը` հավելելով, որ գազատուրբինային էներգիայի արտադրության գրավիչ պայմանների պարագայում հնարավոր կլինի նոր ներդրումներ ներգրավել:

Հայերեն English Русский

ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում

Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ

ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը

ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի

Փաշինյանը ՌԴ նախագահին հայտնել է, թե երբ հնարավոր կլինի ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանում հանրաքվե անցկացնել

Փաշինյանը Պուտինին խնդրել է միջոցներ ձեռնարկել հայաստանյան ապրանքների ներմուծման հետ կապված խնդիրները կարգավորելու ուղղությամբ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-ին և 29-ին կլինեն վթարային ջրանջատումներ