Սփյուռք

Հալեպում իրավիճակն անհանգիստ է մնում

2 րոպեի ընթերցում

Հալեպում իրավիճակն անհանգիստ է մնում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում երեկ և այսօր առավոտյան ռմբակոծությունները շարունակվել են:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի խոսնակ Ժիրայր Ռեիսյանը՝ ավելացնելով, որ ժողովրդի մեջ անորոշության և վախի զգացում է տիրում:

Ռեիսյանը նաև նշեց, որ առաջնորդարանի շենքը քարուքանդ է եղել և անգործածելի է: Առաջնորդարանը մինչ այդ տեղափոխվել էր Սուլեյմանիե թաղամասի «Սիմոն Վրացյան» կենտրոն:

Զոհերի թվում հայեր չկան, սակայն մի քանի վիրավորներ կան, այդ թվում՝ 11-ամյա աղջնակ: Վիրավորները բժիշկների հսկողության տակ են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

«Հոսանքը և ջուրը քաղաքում ընդհատումներով են լինում, անկայուն վիճակ է»,- նշեց Ռեիսյանը:

Սիրիական ՍԱՆԱ գործակալության տեղեկացմամբ, ապրիլի 11-ին ահաբեկչական խմբավորումները մեծ թվով ռումբեր են արձակել Հալեպի Սուլեյմանիե, Շեյհան, Սալահ ադ Դին բնակելի թաղամասերի ուղղությամբ, ինչի հետևանքով 19 խաղաղ բնակիչ են զոհվել, այդ թվում՝ հինգ երեխա, ինը կին, վիրավորվել են ավելի քան 90 մարդ, որոնց թվում՝ կանայք ու երեխաներ:

Հայաշատ Հալեպը 2012թ. ամռանից հայտնվել է կառավարական ուժերի և զինված խմբավորումների բախումների թիրախում, և մինչ այսօր դրանք այնտեղ չեն դադարում: ՄԱԿ-ի տվյալներով` Սիրիայում մոտ 4 տարի շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվն անցել է 220 հազարից: Զոհված հայերի թիվը գերազանցել է 100-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում