Իրանահայ ուսանողները Հասան Ռոհանիին հորդորում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանահայ ուսանողները բաց նամակ են հղել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիինˋ հորդորելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ըˋ վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, նամակի հեղինակները Իրանի Նախագահի ուշադրությունն են հրավիրել տարածաշրջանում Թուրքիայի ապակառուցողական քաղաքականության վրա. Թուրքիան ոչ միայն ժխտում է Օսմանյան կայսրությունում 1.5 մլն հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը, այլև հովանավորում է Իրաքի և Սիրիայի բազմաթիվ անմեղ քաղաքացիական անձանց կոտորող ահաբեկչական խմբերին:

Ընդգծելով տարբեր էթնիկ և կրոնական փոքրամասնությունների խաղաղ համագոյակցությունն Իրանում, իրանահայ ուսանողները կոչ են անում Ռոհանիին ճանաչել Հայոց ցեղասպանությունըˋ այդ քայլով կանխարգելելով ապագա ոճրագործությունները:

Որպես իսլամական երկիր, Իրանը վերջին տարիներին չափավոր և զգուշավոր քաղաքականություն է վարել Հայոց ցեղասպանության հարցում: Չնայած դրան, Իրանի 6-րդ մեջլիսի անդամները դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Իրանի նախկին Նախագահ Մոհամադ Խաթամին իր նախագահության ընթացքում 2004 թվականի սեպտեմբերի 9-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:Իսկ Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը 2007 թվականին Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում խուսափել է Ծիծեռնակաբերդ այցելությունից:

Հայերեն English Русский

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին արտագնա խաղում ոչ-ոքի ավարտեց հանդիպումըՉեռնոգորիայի հետ

Ադրբեջանն ու Պակիստանը համատեղ հատուկ զորավարժություններ են անցկացրել

ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են Հայաստան–Բելգիա համագործակցության զարգացման հարցերը

Հայաստանի պաշտոնյաները Սանկտ Պետերբուրգում ներկայացրել են միգրացիոն հոսքերի վերահսկման իրենց փորձը

Կամո Ցուցուլյանը Դուշանբեում ներկայացրել է ոստիկանության բարեփոխումներն ու հանցավորության դեմ պայքարի մարտահրավերները

Ռուբիոն ու Բայրամովը քննարկել են Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը

Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է

Միրզոյանն ու Փեզեշքիանը քննարկել են ենթակառուցվածքների զարգացման և էներգետիկ համագործակցության ծրագրերը

ՏԿԵ նախարարը ու Լայպցիգի քաղաքապետը քննարկել են Հայաստանի համայնքների հետ համագործակցության հնարավորությունները

ՏԿԵ նախարարը ու թուրքական պատվիրակությունը քննարկել են Գյումրի–Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման աշխատանքները