Մշակույթ

Քլարքի համալսարանում կհնչի հայկական ազգային երաժշտություն

1 րոպեի ընթերցում

Քլարքի համալսարանում կհնչի հայկական ազգային երաժշտություն

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Քլարքի համալսարանում Միջազգային շրջանավարտների Հոլոքոսթի և ցեղասպանագիտության երրորդ գիտաժողովի փակման արարողությանը ելույթ կունենա ուդահար Էդ Մելիքյանի նվագախումբը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ամերիկյան Telegram պարբերականը, Մելիքյանը իր երաժիշտների հետ կկատարի հայկական ազգային երաժշտություն:

«Որոշ կատարումներ կլինեն թախիծով լի, իսկ որոշներն էլ՝ կենսուրախ: Տխրությունը կապված է 1915-23 թթ. թուրքերի ձեռքով Հայոց ցեղասպանության զոհ դարձածների հիշատակի հետ: Սակայն հնչող երաժշտությունը վկայում է, որ մենք, այնուամենայնիվ, կանք և շարունակում ենք հանդիսանալ մեր ավանդույթների և երաժշտության կրողները», - ասել է Էդ Մելիքյանը:

Պարբերականի հետ զրույցում երաժիշտը նշել է, որ չի մոռանա մանկության հուշերը, երբ գիշերը արթնանում էր ցեղասպանության ականատես իր հոր գիշերային մղձավանջների ու տառապանքների ձայներից:

Քլարքի համալսարանի Հոլոքոստի և ցեղասպանագիտության «Սթրասլեր» կենտրոնի գիտաժողովին ներկա են լինում աշխարհի տարբեր անյուններից գիտնականներ, ովքեր այս տարի դասախոսություններ և ելույթներով հանդես եկան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ելույթներով:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում