Ազնավուրը, Կաբալյեն, Սպիվակովը և այլ նշանավոր արվեստագետներ մասնակցում են «Millions of Lives» նախագծին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մշակույթի ներկայացուցիչներ Կարեն Մարգարյանը, Տիգրան Պետրոսյանը և Գրիշա Աղախանյանը` առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, նախաձեռնել են մի երաժշտական ծրագիր, որի շրջանակում համաշխարհային մշակույթի ներկայացուցիչները կոչ են անում կանխել բռնությունները և ցեղասպանություններն ամբողջ աշխարհում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ծրագրի նախաձեռնողները, միջոցառման յուրահատկությունն այն է, որ համաշխարհային ճանաչում ունեցող անձինք արտահայտում են իրենց զգացմունքները ցեղասպանության նկատմամբ եզակի և բոլորին հասանելի ձևով` երգի լեզվով:

Ծրագրի շրջանակում նկարահանվել է տեսահոլովակ, որին մասնակցում են համաշխարհային մշակույթի ներկայացուցիչներ Շառլ Ազնավուրը, Մոնսերատ Կաբալյեն, Արմեն Ջիգարխանյանը, Սեբու Սիմոնյանը, Ալեն Տեզյանը, Վլադիմիր Սպիվակովը, Կոկո Յորքը, Իշտար Ալաբինան, Էռնա Յուզբաշյանը, Մարիամ Մերաբովան, Անդրեյ Դավիդյանը, Տիգրան Պետրոսյանը և ուրիշներ:

Երաժշտության հեղինակն է կոմպոզիտոր և պրոդյուսեր Կարեն Մարգարյանը, իսկ բառերը գրել է ամերիկացի բանաստեղծուհի Ռիդա Մեյը: Տեսահոլովակի ռեժիսորներն են Միհրան Ստեփանյանը, Հայկ Ատոմցը, Օլեգ Մովչանը, Նատալիա Իվանովան և Օլեգ Տարավկովը: Երգը մի փոքրիկ աղջկա խեղված ճակատագրի մասին է, ով կորցրել է իր ընտանիքը` միայնակ մնալով այս մեծ աշխարհում: Տեսահոլովակի պրեմիերան տեղի է ունենալու ապրիլի 17–ին «Մոսկվա» կինոթատրոնում։

Լուսանկարը`genocidesong.com

Հայերեն English Русский

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը