Սփյուռք

Ռիո Կալեգոս քաղաքի կենտրոնական հրապարակը կկրի «Ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի» անվանումը

1 րոպեի ընթերցում

Ռիո Կալեգոս քաղաքի կենտրոնական հրապարակը կկրի «Ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի» անվանումը

ՌԻՈ ԿԱԼԵԳՈՍ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի Սանտա Կրուզ նահանգի Ռիո Կալեգոս քաղաքի կենտրոնական հրապարակն այսուհետև կկոչվի «Ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի»:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով PrensaArmenia.com.ar-ը, որոշումը կայացրել է Ռիո Կալեգոսի քաղաքային խորհուրդը: Սանտա Կրուզի ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ 100-րդ տարելիցի միջոցառումների անցկացման մասին հայտարարություն` միաժամանակ շեշտելով, որ տարելիցին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսի անցկացումը բխում է նահանգի շահերից:

Սանտա Կրուզում ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Ալեխանդրո Ավագյանը բարձր է գնահատել ջանքերը, որոնք պետք է Թուրքիային ստիպեն առերեսվելու իր պատմությանը:

Արգենտինայի ներկայացուցիչների պալատն այս շաբաթ նաեւ հայտարարություն է տարածել, որով իր համերաշխությունն է հայտնում Արգենտինայի հայ համայնքին՝ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման առիթով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում