Քիմ Քարդաշյանը Քանյե Ուեսթին ցույց է տալիս իր հայրենիքը. Daily Mail-ի անդրադարձը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քիմ Քարդաշյանը այժմ գտնվում է Հայաստանում` վերամիավորվելու իր արմատների հետ: Այսպես է սկսվում բրիտանական Daily Mail-ի հերթական անդրադարձը Քարդաշյանների այցին Հայաստան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պարբերականը, տեղադրելով Քիմի և նրա ամուսնու` Քայնե Ուեսթի լուսանկարները, հոդվածը վերնագրել է այսպես. «Թույլ տուր ցույց տալ քեզ իմ երկիրը»:

Բրիտանական լրատվականը գրում է, որ ապրիլի 10-ին Ուեսթ ամուսիններն ընթրել են Երևանյան ռեստորաններից մեկում, ինչից հետո, դուրս գալով և հանդիպելով իրենց երկրպագուներին, լուսանկարվել են նրանց հետ:

Daily Mail-ը գրում է, որ նույն օրն ավելի վաղ Քարդաշյաններն այցելել էին Հայոց ցեղասպանության հուշահամալիր և ծաղիկներ դրել Ցեղասպանության զոհերի հիշատակին: «Նրանք մռայլ տեսք ունեին, իսկ 30-ամյա Քլոեն անգամ մի պահ սրբեց իր արցունքները, երբ լռության մեջ իր զարմուհիների հետ կանգնած էր հուշահամալիրում»,- գրում է բրիտանական պարբերականը` հիշեցնելով, որ Քարդաշյանների ընտանիքի հայրական կողմը Միացյալ Նահանգներ է եկել այն շրջաններից, որոնք ներկայում գտնվում են Թուրքիայի տարածքում: Daily Mail-ը նշում է նաև, որ ութօրյա այցելության ընթացքում Քարդաշյանները լինելու են Հայաստանի ազգային արխիվում` տեսնելու իրենց նախնիների մասին փաստաթղթերը, ինչպես նաև այցելելու են Գյումրի, որտեղ բնակվում են նրանց հեռավոր բարեկամները:

Հայերեն English Русский

ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Վահե Ղալումյանը

Վուչիչն արձակել է Սերբիայի խորհրդարանն՝ արտահերթ ընտրությունների անցկացման համար

ԱՄՆ-ի հարվածներն իրանական նավերին հանգեցնում են լարվածության սրման. Իրանի ԱԳՆ

ՀՀ Սահմանադրությունը որևէ կերպ խոչընդոտ չէ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Սարգիս Խանդանյան

Ծրագրավորողների միջազգային օր․ Հայաստանում ի՞նչ սարքավորումներ ու աքսեսուարներ են պահանջված և ի՞նչ նվիրել ծրագրավորողին

Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ԱԽՏՀ գագաթնաժողովում ՌԴ-ԱՄՆ-Չինաստան եռակողմ հանդիպման հնարավորությունը

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP