Մշակույթ

Ցեղասպանության տարելիցին ընդառաջ՝ «Սայաթ-Նովա» մշակութային միությունը հանդես կգա աշուղական համերգով

2 րոպեի ընթերցում

Ցեղասպանության տարելիցին ընդառաջ՝ «Սայաթ-Նովա» մշակութային միությունը հանդես կգա աշուղական համերգով

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սայաթ-Նովա» մշակութային միությունն աշուղական համերգով կոգեկոչի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Միությունն իր այս տարվա ծրագրերը համապատասխանեցրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված միջոցառումներին և տարվա ընթացքում աշուղական համերգներով հանդես կգա Հայատանի տարբեր մարզերում, Արցախում և Ջավախքում:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ժողովրդական արտիստ, «Սայաթ-Նովա» մշակութային միության ղեկավար Թովմաս Պողոսյանը հայտնեց, որ առաջին համերգը նախատեսված է Երևանում, ապրիլի 12-ին: «Այդ օրը, Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված երեկոյի անցկացմամբ կմեկնարկի մեր ծրագիրը: Երեկոյի ընթացքում նախատեսված է նաև «Դլե Յաման» տեսահոլովակի շնորհանդեսը, որը Թովմաս Պողոսյան երգչի կարելի է ասել առաջին տեսահոլովակն է»,- «Արմենպրես»-ի փոխանցամբ` ասաց նա:

Ժողովրդական արտիստը նշեց, որ միջոցների սղության պատճառով չեն կարողացել համերգներ կազմակերպել այլ պետություններում ևս, սակայն հայտնեց, որ Հայաստանի ողջ տարածքով քաղաքացիները կկարողնան լսել հայկական աշուղական կատարումները: «Հնչելու են անցյալի և նորօրյա աշուղների երգեր, որոնք հիշատակի և ոգեշնչման խորհուրդ ունեն: Մեր իրականության մեջ աշուղները շատ են անդրադարձել այս թեմային, և նրանցից առաջինը աշուղ Ջիվանին էր»,- ասաց Թովմաս Պողոսյանը: 100-ամյա տարելիցին նվիրված երեկոյի ռեժիսոր Լևոն Իվանյանն է, նկարիչ-բեմադրողը` Աշոտ Համբարձումյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում