Մշակույթ

Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված համերգներ կանցկացվեն Նյու Յորքում և Պրովիդենսում

1 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված համերգներ կանցկացվեն Նյու Յորքում և Պրովիդենսում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կոմպոզիտորների միությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպում է հայ երաժշտության երեկոներ Ամերիկայի Միացյալ Նահանգների Նյու Յորք և Պրովիդենս քաղաքներում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին կոմպոզիտորների միությունից, առաջին համերգը տեղի կունենա մայիսի 2-ին՝ Պրովիդենս քաղաքի «Եգավյան» մշակութային կենտրոնում: Այդ երեկո կհնչեն Կոմիտասի, Նարեկացու, Եկմալյանի, Կանաչյանի, Սպենդիարյանի, Բաբաջանյանի, Խաչատրյանի, Հարությունյանի, Մելիքյանի և այլ ճանաչված հայ կոմպոզիտորների ոգեշնչող եզակի գործեր:

Մայիսի 17-ին էլ Նյու Յորքի «Ադել և Հայկ Տեր-Մանվելյան» պատկերասրահում, գրեթե նույն ծրագրով, կկայանա երկրորդ համերգը: Երկու երեկոների ընթացքում էլ համերգին կմասնակցեն Քնարիկ Ներկարարյանը (սոպրանո), Արմեն Ղազարյանը (ջութակ),Լևոն Հովսեփյանը (դաշնամուր): Համերգներին ասմունքով հանդես կգան Շաքե Չաքմաքչյանը (մայիսի 2-ին) և Անի Առաքելյան-Ավագյանը (մայիսի 17-ին):

Համերգների գեղարվեստական ղեկավարն է Հայաստանի կոմպոզիտորների միության Արտասահմանյան հանձնախմբի համանախագահ, կոմպոզիտոր Կոնստանտին Պետրոսյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում