Կառավարությունում քննարկվել են էներգետիկ ոլորտի զարգացման հեռանկարները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացման վերաբերյալ քննարկում, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները և Համաշխարհային բանկի ներկայացուցիչները:

Խորհրդակցությանը քննարկվել են ՀԲ-ի փորձագետների կողմից Հայաստանի էներգետիկ ոլորտում իրականացված համալիր վերլուծության արդյունքները՝ մեր երկրի առավելությունները, առկա խնդիրները, հնարավոր մարտահրավերներն ու հետագա քայլերը: Արծարծվել են էներգետիկ անվտանգության ապահովմանը, նոր ենթակառուցվածքների ներդրմանը վերաբերող մի շարք հարցեր:

Ամփոփելով քննարկումը՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկին ծավալուն աշխատանքի համար և ընդգծել, որ կառավարությունը շարունակելու է Հայաստանում էներգետիկ կայուն համակարգի ապահովմանն ուղղված քայլերը: Իր հերթին ՀԲ-ի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալը շնորհակալություն է հայտնել կառավարությանը և անձամբ վարչապետին արդյունավետ համագործակցության համար և վերահաստատել ՀԲ-ի պատրաստակամությունը՝ շարունակելու տեխնիկական աջակցության տրամադրումը ՀՀ կառավարությանը:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան