Գարեգին Բ կաթողիկոսը պարգևատրել է Ռումինիայի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների

2 րոպեի ընթերցում

ԲՈՒԽԱՐԵՍՏ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամենայն Հայոց Գարեգին ԲԿաթողիկոսը պարգևներ է շնորհել Ռումինիայի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռումինիայի Հայոց թեմում, Բուխարեստի Ս. Հրեշտակապետաց եկեղեցում Ս. Պատարագից հետո Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի միջնորդությամբ և ձեռամբ Պիտեշտի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Հեթում քահանա Թարվերդյանի (Պիտեշտ քաղաքում Ցեղասպանության զոհերի հիշատակի100-րդ տարելիցին նվիրված առաջին խաչքարը նախաձեռնելու և ի կատար ածելու համար), Ռումինիայի փոքրամասնության պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը (Ռումինիայի Բոտոշան քաղաքի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցին վերանորոգման ծախսերի համար Ռումինիայի պետության առջև միջնորդելու համար), Բուխարեստի Ս. Հրեշտակապետաց եկեղեցու ծխական խորհրդի անդամ Հարություն-Արման Նեֆյանը, Թեմական խորհրդի անդամ Անդրանիկ Սալջյանը, Բոտոշանի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու ծխական խորհրդի անդամներ Սիմեոն Ֆլորին Էգները, Գեորգի Լազարովիչը, Գալացի Ս. Աստվածածին եկեղեցու ծխական խորհրդի անդամ Էդուարդ Գևորգյանը, Բրեյիլայի Ս. Աստվածածին եկեղեցու ծխական խորհրդի անդամ Մարիան Աղաջամյանը, Կոստանցայի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու ծխական խորհրդի անդամներ Մկրտիչ Էլուքյանը և Գրիգոր Միքայելյանը, Պիտեշտի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ծխական խորհրդի անդամներ՝ Արաքսի Նեգուշանու-Էլուքյանը, Ասլան Օվիդիուն, ռումինահայ նշանավոր գրող և թարգմանիչ Մադլեն Գարագաշյանը և կինոռեժիսոր Ֆլորին Գևորգյանը ստացել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից օրհնության գրեր:

Թեմական խորհրդի անդամ Ինես Բուդան-Բենլյանը (Պիտեշտ), Զարեհ Նազարյանը (Յաշ), և Բոտոշանի Ս. Աստվածածին ծխական խորհրդի անդամ Վիորիկա Պոպան արժանացել են «Ներսես Շնորհալի» շքանշանի՝ երկար տարիների եկեղեցանվեր և ազգօգուտ ծառայության համար:

Հայերեն

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին

Հոկտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի