60-ամյա նորվեգուհին համաշխարհային ռեկորդ Է սահմանել՝ 60-ժամ երգեհոն նվագելով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորվեգացի երգեհոնահարուհի Նինա Իրսլինգերը սահմանել Է այս գործիքով նագելու տեւողության համաշխարհային ռեկորդ՝ ստեղնաշարի առջեւ անցկացնելով 60 ժամ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Նորվեգիայի հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան:

Նոր համաշխարհային ռեկորդի հեղինակը, ռեկորդ, որը շուտով պետք Է գրանցվի Գինեսի ռեկորդների գրքում, եկեղեցու երգեհոնի ստեղնաշարի առջեւ Է դիմավորել իր ծննդյան 60-ամյակը՝ վաղօրոք որոշելով, որ նվագելու յուրաքանչյուր ժամը կնվիրի կյանքի ապրած մեկ տարուն: Իրսլինգերի խոսքով, որը կարճատեւ դադարներ Է տվել ուտելու եւ հանգստանալու նպատակով, իր համար ամենաբարդը եղել Է առանց քնի մնալը: Երկու գիշեր անընդմեջ նա իրեն թույլ Է տվել նիրհել սոսկ 35-ական րոպե: Կնոջը քաջալերել են հարազատները, բարեկամները եւ Նորվեգիայի Արենդալ քաղաքի Սուրբ Երրորդության եկեղեցու ծխականները, որն ընտրվել Է համերգի համար:

Չնայած այն բանին, որ Իրսլինգերը, որն այժմ դպրոցում ուսուցչուհի Է աշխատում, հոգեւոր երաժշտության կատարման հարուստ փորձ ունի, գրեթե եռօրյա կատարման համար ընտրել Է Beatles-ի, Bee Gees-ի, ամերիկացի երգիչ Պրինցի եւ Secret Garden նորվեգա-իռլանդական դուետի ստեղծագործությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`Youtube Screen Grab

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում