Սատարենք Եվրոպական խաղերի մասնակից հայ մարզիկներին

2 րոպեի ընթերցում

ԱՐՏԱՇԱՏ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մարտականորեն ենք տրամադրված օլիմպիական խաղերի մասնակցությանը. անկախ մարզաձեւից` խաղերին պետք է մասնակցի լավագույնը, ուժեղագույնը, լինի ուժեղ կամքի տեր, մարտունակ ու դիմադրող մարզիկ»,- այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արարատի մարզի մենամարտային մարզաձեւերի ֆեդերացիայի նախագահ Արթուր Հախումյանցը:

Նա Բաքվի խաղերի հարթակը համեմատեց մարտի դաշտի հետ. «Ցանկացած մարզիկ զինվորի նման պատրաստ է մենամարտելու. զինվորը` մարտադաշտում, մարզիկը` մարզադաշտում: Իսկ եթե Բաքվում հակառակորդը հանկարծ հոգեբանորեն ազդի, ասեմ, որ Արցախի վրա հոգեբանորեն ազդել է ողջ աշխարհը»: Իսկ մրցավարներին ֆեդերացիայի նախագահը համեմատեց միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ միեւնույն ժամանակ ընդգծելով, որ ցանկացած պարագայում հայն ինքը, ապավինելով իր ուժերին, կարողացավ ազատագրել պապենական հողերը: «Եվ այդ պայքարը եղել է հանուն կյանքի: Այդ տեսանկյունից Բաքվում շրջապատված ենք լինելու ադրբեջանցիներով, թուրքերով: Պետք է պատրաստ լինենք, մարզական հաղթանակների պատվին մեր դրոշը բարձրացնելով՝ ապացուցենք աշխարհին, որ հայ ազգը իրավունք ունի ապրելու ազատ եւ անկախ»,-նկատեց նա:

Անդադառնալով հայ մարզիկների անվտանգությանը, Հախումյանցն ասաց, որ պետք չէ մտածել, ընկճվել դրանից: «Հազիվ թե բարբարոսություն ու նենգություն տեղի ունենա: Հին ժամանակներում էլ պատերազմները դադարեցվել են օլիմպիական խաղերի ընթացքում:»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է խաղերին ընդհանրապես մասնակցելուն, Հախումյանցն ընդգծեց, որ չեն վախենում նմանատիպ դժվարություններից, եւ պատրաստ են ցանկացած նետած ձեռնոցի պատասխան տալու: «Ընտրական փուլին մասնակցելուց հետո ողջ ժողովուրդը մարզիկների կողքը պետք է կանգնի, նրանց սատար լինի հոգեբանորեն, որպեսզի մարզիկներն էլ լավագույնս հանդես գալու հնարավորություն ունենան»,-ընդգծեց նա:

Արարատի մարզը օլիմպիական խաղերում սամբո մարզաձեւում կներկայացնի իր մարզիկին, որի անունը հայտնի կդառնա ընտրական փուլից հետ:

Լիլիթ Մաճկալյան

Հայերեն English Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը