Մշակույթ

Հայոց ցեղասպանության մասին պատմվածքը լավագույնն է ճանաչվել Amazon-ում

1 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանության մասին պատմվածքը լավագույնն է ճանաչվել Amazon-ում

ՎԱՇԻՆԳԹՈՆ, 4 ԱՊՐԻԼԻ« ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկաբնակ գրող Ալին Օհանեսյանի «Որբի ժառանգությունը» (Orhan’s Inheritance) պատմվածքը, որը գրված է Հայոց ցեղասպանության թեմայով, Amazon առցանց խանութում ճանաչվել է ապրիլ ամսվա լավագույն գիրք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով armenianweekly.com-ը, բացի այդ՝ «Որբի ժառանգությունը» լավագույնն է ճանաչվել գրավաճառների անկախ ընկերակցության կողմից:

Աղբյուրը հավելում է, որ Օհանեսյանի ստեղծագործությանն արդեն անդրադարձել են New York Times Book Review-ն, Elle-ը, Entertainment Weekly-ն, National Public Radio-ն:

Նշվում է, որ հեղինակն այս պատմվածքը գրել է 6 տարում: Նա անգամ այցելել է Արևմտյան Հայաստանում գտնվող Սեբաստիա, որտեղ տեղի են ունենում գրքում նկարագրված իրադարձությունները:

armenianweekly.com-ի բնորոշմամբ՝ «Որբի ժառանգությունը» պատմում է կրքոտ սիրո, աննկարագրելի սարսափների, զրկանքներից հետո արագ վերականգնվելու ու մի ընտանիքի տարբեր սերունդներին հետապնդող մութ անցյալի մասին:

Հայտնի է, որ գիրքը հրատարակվելու է ապրիլի 7-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում