Մշակույթ

Եվգենի Կիսինը խոստանում է նպաստել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը

2 րոպեի ընթերցում

Եվգենի Կիսինը խոստանում է նպաստել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ ռուս դաշնակահար Եվգենի Կիսինը կոչով կդիմի համաշխարհային արվեստագետներին և մշակույթի գործիչներին, որպեսզի նրանք միջազգային հանրության կոչ անեն ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը:Բյուրականում լրագրողներից մեկի հարցին, թե պատրաստ է ինչ-որ կերպ նպաստել, որպեսզի աշխարհի արվեստագետները և մշակույթի գործիչները Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու միասնական կոչով դիմեն միջազգային հանրությանը, Կիսինը պատասխանեց, որ պատրաստ է, սակայն այդ հարցի շուրջ իր գործընկերներից որևէ մեկի հետ չի խոսել: «Ես, իհարկե, պատրաստ եմ, սակայն այդ հարցի մասին ես իմ գործընկերներից որևէ մեկի հետ չեմ խոսել, դրա համար չեմ կարող դատողություններ անել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

Լրագրողի հարցին` պատրաստվո՞ւմ է արդոք կոչով դիմել հայտնի երաժիշտներին, գրողներին, նկարիչներին, որպեսզի նրանք միասնականորեն կոչ անեն միջազգային հանրությանը՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու հարցով: «Կփորձեմ իմանալ, թե գործնականում ինչպես կարելի է դա իրականացնել և կփորձեմ անել դա: Առաջարկը շատ լավն է, շնորհակալություն»,- ասաց Կիսինը:

Հարցին, թե պատրաստվո՞ւմ է ապրիլի 24-ին այցելել Երևան, Կիսինը պատասանեց, որ չի կարող այդ օրը լինել Երևանում, քանի որ այդ օրերին համերգային շրջագայությունների է լինելու: Միևնույն ժամանակ, նա ընդգծեց, որ մայիսի 26-ին Նյու Յորքի հայտնի «Քարնեգի հոլ» համերգասրահում կմասնակցի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգին:

Ապրիլի 2-ին «Երևանյան հեռանկարներ» 16-րդ միջազգայիներաժշտական փառատոնի շրջանակներում Ալ. Սպենդիարյանիանվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնումտեղի է ունեցել անվանի դաշնակահար Եվգենի Կիսինի մենահամերգը: Փառատոնի այս տարվա բոլոր համերգները նվիրվելու են Ցեղասպանության 100-ամյա տարելիցին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում