Բունդեսթագում ապրիլի 24-ին քննարկման կդրվի Ցեղասպանությունը ճանաչող բանաձև. Թեսա Հոֆմանը մեծ սպասելիքներ չունի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Բունդեսթագում ապրիլի 24-ին կայանալիք նիստի ժամանակ ընդդիմադիր Ձախակողմյանները (The Left) քննարկման կառաջադրեն բանաձև, որը պահանջում է հայերի հետ կատարվածը ճանաչել որպես ցեղասպանություն: Այդուհանդերձ, Գերմանիայի խորհրդարանում նման բանաձևի ընդունման շատ քիչ հավանականություն կա: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց գերմանացի հայտնի ցեղասպանագետ Թեսա Հոֆմանը:

Նա ընդգծեց, որ նույն օրը քննարկման համար մեկ այլ բանաձև է հեղինակել նաև իշխող Քրիստոնեադեմոկրատական կուսակցությունը, որը, սակայն, կարծես կրկնում է Բունդեսթագի` 2005 թվականին կայացրած որոշումը:

«Վերոնշյալ նախագծի տեքստը դեռ հրապարակված չէ, սակայն դրա խորագիրը կրկին կրում է առանցքային «արտաքսում և կոտորած» բառերը: Այսինքն, դրանում չկա հավանականություն, որ կատարվածը կճանաչվի որպես ցեղասպանություն, բանաձևը պարզապես կրկնությունն է այն ամենի, ինչը մենք ունենք արդեն տասը տարի: Որպես բանաձևի մեկնաբանության լավագույն տարբերակ՝ դուք կարող եք այն ընդունել որպես «թաքնված ճանաչում», սակայն, ըստ էության, դա չի արդարացնում ոչ հայ համայնքի, ոչ էլ ցեղասպանագետների և մարդու իրավունքների պաշտպանների ակնկալիքները»,- «Արմենպրես»-ին ասաց գերմանացի ցեղասպանագետը:

Հոֆմանը հավելեց, որ քննարկումներն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան ապրիլի 24-ին` կեսօրին` որպես օրակարգում առկա 31 թեմաներից 27-րդը, և կտևեն 65 րոպե: Նա քիչ հավանական է համարում շատ խորհրդարանականների ներկայությունը` հաշվի առնելով, որ նիստը կայանալու է ուրբաթ կեսօրին: «Մի ունեցեք մեծ ակնկալիքներ»,- Բունդեսթագում ապրիլքսանչորսյան քննարկման մասին խոսելիս այսպես եզրափակեց ցեղասպանգետը:

Հայերեն English Русский

ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում

Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ

ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը

ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի

Փաշինյանը ՌԴ նախագահին հայտնել է, թե երբ հնարավոր կլինի ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանում հանրաքվե անցկացնել

Փաշինյանը Պուտինին խնդրել է միջոցներ ձեռնարկել հայաստանյան ապրանքների ներմուծման հետ կապված խնդիրները կարգավորելու ուղղությամբ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-ին և 29-ին կլինեն վթարային ջրանջատումներ