Հայաստանն ու Կիպրոսը համատեղ թողարկել են «Մելքոնյան վարժարան» խորագրով նամականիշեր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության100-րդ տարելիցին ընդառաջ Կիպրոսի փոստը և «ՀայՓոստի» ՓԲԸ-ն շրջանառության մեջ են դնում մեկական նամականիշ` Մելքոնյան վարժարանի և սաների պատկերներով: Նամականիշներից մեկի վրա պատկերված է Մելքոնյան վարժարանի շենքը և այն ծառերը, որոնք տնկել են վարժարանում ապաստան գտած որբերը` ի հիշատակ իրենց նահատակ ծնողների: Մյուս նամականիշին պատկերված են առաջին սաները` Մելքոնյան վարժարանի խորապատկերին:

Նամականիշերի մարման արարողության ժամանակ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը կարևորեց Հայաստանի և Կիպրոսի փոստային ծաառայությունների այս նախաձեռնությունը` ընդգծելով, որ Հայոց ցեղասպանությունից հետո Մելքոնյան վարժարանը կարևոր հանգրվան է եղել հայ սաների համար: «Նախ և առաջ համատեղ նամականիշի թողարկումը խորհրդանշում է Հայաստանի և Կիպրոսի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները: Մյուս կողմից սա հնարավորություն է հարգանքի տուրք մատուցելու սփյուռքի կարևորագույն վարժարաններից մեկին: Շուրջ 80-ամյա գործունեության ընթացքում այն հսկայական դերակատարություն է ունեցել հայապահպանության գործում: Խորհրդանշական է, որ համատեղ նամականիշի մարումը տեղի է ունենում հենց այս օրը, երբ Կիպրոսի խորհրդարանը ընդունեց օրնեք, որով քրեականացվում է ցեղասպանությունների ժխտումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Քոչարյանը:

Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանն էլ ընդգծեց, որ նամականիշերը մեծ կարևորություն ունեն ազգային արժեքների տարածման տեսանկյունից: «Նշանակալի է, որ տարվա մեջ մի քանի անգամ կարողանում ենք խոսել ազգային նամականիշերի մասին: Նամականիշերը` մեր դրոշի և դրամի հետ միասին, երկրի խորհրդանիշներից են»,- ասաց նա:

«Մելքոնյան վարժարան» խորագրով նամականիշերը թողարկվել են 60 հազար տպաքանակով:

Մելքոնյան կրթական հաստատությունը հիմնադրվել է 1924թ. փետրվարի 15-ին, Կիպրոսում Մելքոնյան եղբայրների կողմից, որպես մանկատուն: Այն ապաստան է տվել Հայոց ցեղասպանության հազարավոր որբերի: 1925 թվականին Մելքոնյան վարժարանը հյուրընկալել է իր առաջին 103 սաներին, իսկ ավելի ուշ Մելքոնյան վարժարանը հանտնի է դարձել որպես Մելքոնյան կրթական հաստատություն:

Հայերեն English

Ըմբիշ Սուրեն Աղաջանյանն աշխարհի առաջնությունից մեծ սպասելիքներ ունի

Ըմբիշ Կարեն Ասլանյանը դրական է տրամադրված աշխարհի առաջնությունից առաջ

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիին

Թրամփը մեղադրել է Բայդենին ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելու համար

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան