ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը, որը գլխավորում Է Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, ժամանակավոր պաշտոնաթողություն Է խնդրել իրեն առաջադրված կոռուպցիայի մեղադրանքների առնչությամբ: Այս մասին հաղորդուն է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքսը»:«Կարծում եմ, որ դա հանձնաժողովի, իմ գործընկերների եւ Սենատի օգտին Է, հենց այդ պատճառով Էլ ես այս կերպ եմ վարվում»,- մեջբերում են զանգվածային լրատվամիջոցները Մենենդեսի ուղերձը Սենատի մեծամասնության ղեկավար Հարի Ռեյդին:
Դրա հետ մեկտեղ, ելույթ ունենալով լրագրողների եւ իր կողմնակիցների առջեւ՝ սենատորն ընդգծել Է, որ ինքը չի պատրաստվում հեռանալ Սենատից: «Իմ կարիերան այդպես չի ավարտվի»,- հայտարարել Է նա:
Քաղաքական գործիչը նշել է. «Ես չեմ հեռանում: Ես չարացած եմ եւ պատրաստ եմ պայքարել, քանի որ այն, ինչ տեղի Է ունենում այսօր, հակասում Է իմ պետական ծառայությանը եւ իմ ամբողջ կյանքին»: Նա հավելել է, որ միշտ գործել Է օրենքին խիստ համապատասխան:
Մենենդեսին կոռուպցիայի մեղադրանքներ են առաջադրվել մի քանի կետով, սկսվել Է պաշտոնական հետաքննություն: Մասնավորապես, նա մեղադրվում Է իր ընկերոջ՝ ակնաբույժ Սալոմոն Մելգենից, որը հովանավորում Է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությանը, շուրջ 1 միլիոն դոլար ընդանուր գումարի նվերներ եւ ծառայություններ ստանալու մեջ՝ նրա շահերը պաշտպանելու դիմաց:
Լուսանկարը`REUTERS