ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու որոշման նախագիծն ընդգրկվել է ՀՀ կառավարության ապրիլի 2-ի նիստի օրակարգում:Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը`վկայակոչելով կառավարության պաշտոնական կայքը, որոշման նախագծի համաձայն` ՀարությունյանըԿոտայքիմարզպետի պաշտոնիցկազատվի՝այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Հարությունյանը Կոտայքի մարզպետ էր նշանակվել 2014 թվականի մայիսի 8-ին, իսկ մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը: