Հասարակական

Խորհրդանշական գարնանային ծառատունկ կանցկացվի Կոտայքի մարզում

1 րոպեի ընթերցում

Խորհրդանշական գարնանային ծառատունկ կանցկացվի Կոտայքի մարզում

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի ծառատունկ» ծրագրի միջոցով 1500 պտղատու և դեկորատիվ ծառեր ու թփեր կտնկվեն Կոտայքի Արագյուղ համայնքում:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ «Էյ Թի Փի» կազմակերպության ֆեյսբուքյան հայտարարությունից, ծառատունկը տեղի կունենա ապրիլի 10-ին: Ծառատունկի համար ընտրված վայրը հայտնի է Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերին նվիրված հուշարձանով: Հայրենական մեծ պատերազմի վետերանները և համայնքի անդամները հաճախ են լինում այնտեղ, և, կազմակերպիչների խոսքով, ծառատունկը խորհրդանշական կլինի հատկապես հաղթանակի 70-ամյակի առիթով:

Բոլոր ցանկացողները հնարավորություն կունենան ծառ տնկել Հայաստանում: Առաջին 50 ցանկացողներին կազմակերպությունն իր միջոցներով կտեղափոխի ծառատունկի վայր և կտրամադրի համապատասխան գործիքներ: Ցանկացողները կարող են գրանցվել այստեղ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում