ՀԲ-ի տրամադրած 52 մլն դոլար վարկով Հայաստանը կբարելավի էլեկտրահաղորդման ցանցը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային բանկի տնօրենների գործադիր խորհուրդը հաստատել է Հայաստանին 52 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկի տրամադրումը: Ֆինանսավորման շնորհիվ կբարելավվի էլեկտրահաղորդման ցանցի հուսալիությունը և համակարգի կառավարումը՝ օժանդակելով երկրում բավարար էլեկտրամատակարարում ապահովելու կառավարության ջանքերին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին հայտնեց, որ նախատեսվում է հիմնանորոգել երկու ենթակայան, իսկ ծրագրի երրորդ բաղադրիչը կլինի Կառավարությանը տեխնիկական աջակցության տրամադրումը:

««Աշնակ» ենթակայանի հիմնանորոգումը թույլ կտա կրճատել խափանումների քանակը և տևողությունը: Դրանով կբարելավվի էլեկտրամատակարարման հուսալիությունը շուրջ 120 հազար էլեկտրաէներգիա սպառողների համար: Հուսալի էլեկտրամատակարարում ապահովելու իմաստով ենթակայանը կարևոր է Հայաստանի արևելյան և հյուսիս-արևելյան շրջանների սպառողների համար: Իսկ հաջորդը Երևանի ջերմաէլեկտրակայանի ենթակայանի հիմնանորոգումն է, որին բաժին է ընկնում Հայաստանի էլեկտրաէներգիայի արտադրության տարեկան ծավալի 20 տոկոսը: Ենթակայանի խափանման պատճառով ցանցից անջատվելու դեպքում երկրում էլեկտրաէներգիայի պահանջարկի բավարարման ընդհանուր արժեքը զգալի կբարձրանա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Բեյլին: Նա հայտնեց, որ այդ աշխատանքները հնարավորություն կստեղծեն խուսափելու էլեկտրաէներգիայի մատակարարման անջատումներից, ինչպես նաև դրան առնչվող զգալի սոցիալական և տնտեսական ծախսերից:

Համաշխարհային բանկի ծրագրի թիմի ղեկավար Արթուր Կոչնակյանն էլ հայտնեց, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է հիմնել կարգավարական պահուստային կենտրոն: «Դա թույլ կտա բարելավել համակարգի կառավարումը: Այն կարևորվում է հատկապես առաջնային կարգավարական կենտրոնի տեխնիկական կամ այլ պատճառներով խափանման դեպքում վերահսկողությունն ապահովելու տեսանկյունից»,- ասաց նա:

Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 69.16 միլիոն ԱՄՆ դոլար, որից 17.16 միլիոն ԱՄՆ դոլարը կտրամադրի Կառավարությունը: Համաշխարհային բանկը կտրամադրի 52 միլիոն ԱՄՆ դոլար վարկ, փոփոխական տոկոսադրույքով՝ 14.5 տարի արտոնյալ ժամկետով և 25 տարի մարման ընդհանուր ժամկետով:

Հայերեն English Русский

ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում

Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ

ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը

ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի

Փաշինյանը ՌԴ նախագահին հայտնել է, թե երբ հնարավոր կլինի ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանում հանրաքվե անցկացնել

Փաշինյանը Պուտինին խնդրել է միջոցներ ձեռնարկել հայաստանյան ապրանքների ներմուծման հետ կապված խնդիրները կարգավորելու ուղղությամբ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-ին և 29-ին կլինեն վթարային ջրանջատումներ