Արքայազն Ուիլյամն աշխատանքի Է ընդունվել Bond Air Services ընկերությունում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհու թոռը՝ արքայազն Ուիլյամը, աշխատանքի Է ընդունվել այն ընկերությունում, որը պատասխանատու Է Արեւելյան Անգլիայում շտապ օգնության ուղղաթիռների գործունեության համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել են Քենսինգթոնի պալատում՝ Քեմբրիջի դքսի եւ դքսուհու պաշտոնական նստավայրում:

«Արքայազն Ուիլյամն սկսել Է պրոֆեսիոնալ գործունեությունը որպես Bond Air Services ընկերության աշխատակից,- ասված Է հայտարարության մեջ:- Առաջիկա ամիսների ընթացքում նա կանցնի լրացուցիչ ուսուցում, նախքան Արեւելյան Անգլիայում որպես օդային շտապ օգնության օդաչու ինքնուրույն թռիչքներ սկսելը»:

Նշվում Է, որ պարտադիր պատրաստությունը ներառում Է աշխատանք թռիչքային վարժասարքի վրա, ինչպես նաեւ հրահանգչի հետ համատեղ թռիչքներ: Փետրվարի վերջին Ուիլյամն ավարտել Է կիսամյա ուսուցումը, որպեսզի դառնա շտապ օգնության թույլատրագրված օդաչու, ինչի համար արքայազնը հանձնել Է 14 քննություն:

Արքունիքի աղբյուրների խոսքով՝ Ուիլյամն «այնքան Էլ գոհ չի եղել» այն բանից, որ անցյալ տարի ստիպված Է եղել ազատվելու Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի շարքերից, որտեղ նա որոնողական-փրկարարական ուղղաթիռ Էր վարում: Նշվում Է, որ առայժմ Քեմբրիջի դուքսը պատրաստ չԷ իրեն ամբողջովին նվիրելու թագավորական ընտանիքի անդամի պարտականությունների կատարմանը, որոնք, գլխավորապես, ներառում են ուղեւորությունները երկրում եւ արտասահմանում, ինչպես նաեւ մասնակցությունը բարեգործական եւ բարձրաշխարհիկ միջոցառումներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում