Solar Impulse 2 ինքնաթիռը Մյանմայից ուղեւորվել Է Չինաստան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Solar Impulse 2 ինքնաթիռը, որը թռիչքի համար օգտագործում Է միայն արեգակնային Էներգիան, մարտի 30-ին հաջողությամբ մեկնարկել Է Մանդալայ քաղաքից եւ այս պահին շարժվում Է Չինաստանի կենտրոնական մասի Չունցին քաղաքի ուղղությամբ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով նախագծի կայքին: Solar Impulse 2 օդանավը 20 ժամ թռիչքի ընթացքում պետք Է հաղթահարի շուրջ 1375 կիլոմետր եւ վայրԷջք կատարի Չունցին քաղաքի միջազգային օդանավակայանում, որտեղ կանգ առնելուց հետո այն կուղեւորվի Չինաստանի եւս մեկ քաղաք՝ Նանկին:

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, ՉԺՀ-ից հետո ինքնաթիռը կկտրի-կանցնի Խաղաղ օվկիանոսը՝ Հավայական կղզիներում միջանկյալ վայրԷջքով, այնուհետեւ վայրԷջք կկատարի Ֆինիքսում եւ Նյու Յորքում: Հաղթահարելով Ատլանտյան օվկիանոսը՝ օդանավը կանգ կառնի Հարավային Եվրոպայում կամ Հյուսիսային Աֆրիկայում եւ կվերադառնա Աբու Դաբի: Շուրջերկրյա ճանապարհորդությունը կտեւի հինգ ամիս:

Solar Impulse 2 ինքնաթիռը հասարակայնությանն Է ներկայացվել անցյալ տարվա ապրիլին եւ հաջողությամբ փորձարկվել հունիսին: Դրա թեւի բացվածքը կազմում Է 72 մետր, քաշը՝ 2,3 տոննա: Ինքնաթիռի միաթեւը ծածկված Է 17,2 հազար արեւամարտկոցներով, որոնք Էներգիա են արտադրում թռչող ապարատի Էլեկտրաշարժիչների մատակարարման համար:

Իքնաթիռի առավելագույն արագությունը ժամում 140 կիլոմետր Է:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում