Ինսուլտները կապված են օդի աղտոտման հետ. գիտնականներ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օդի աղտոտումը կապված Է ինսուլտի մեծ ռիսկի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է այն հետազոտության մեջ, որը հրապարակվել Է Բրիտանական բժշկական հանդեսում:

Գիտնականների խոսքով՝ աղտոտման մակարդակի նույնիսկ աննշան բարձրացումն ուղեկցվել Է ինսուլտների քանակի ավելացմամբ, առանձնապես եկամուտների ցածր եւ միջին մակարդակով երկրներում:

Նրանց աշխատանքը հիմնվում Է սիրտ-անոթային հիվանդությունների եւ օդի աղտոտման միջեւ կապի վերաբերյալ ավելի վաղ կատարված հետազոտությունների վրա:

Բրիտանացի գիտնականներն ասում են, որ թեեւ զարգացած երկրներում բնապահպանական իրադրությունն ավելի լավ Է, Էական ռիսկերն այնուամենայնիվ պահպանվում են:

Հայերեն Русский