Պաշտոնական

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կարեն Ջանիբեկյանի մահվան կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կարեն Ջանիբեկյանի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել սիրված դերասան Կարեն Ջանիբեկյանի մահվան կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,Ջանիբեկյանների ըտանիքին ուղղված ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր ցավով տեղեկացա հայ թատրոնի և կինոյի սիրված դերասան, Հայաստանի ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր Կարեն Ջանիբեկյանի մահվան մասին:

Կարեն Ջանիբեկյանը հայրենի մշակույթին երկարամյա նվիրվածության, կերտած վառ և ինքնատիպ կերպարների շնորհիվ ընդմիշտ կմնա հայ հանդիսատեսի հիշողության մեջ:

Խորին ցավակցություն եմ հայտնում անվանի արվեստագետի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և նրա արվեստի բազմահազար երկրպագուներին»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում