Ամերիկացի ծագումնաբաններն ազդարարել են մամոնտների վերակենդանացումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի ծագումնաբանները հայտնել են գիտական ճեղքման մասին. նրանց հաջողվել Է մեռած մամոնտների 14 գեն զետեղել փղի ԴՆԹ-ում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, The Sunday Times թերթում հրապարակված հարցազրույցում հայտնել Է հետազոտական կոլեկտիվի ղեկավար Ջորջ Չերչը Հարվարդից:

Գիտնականներն օգտվել են CRISPR համագենի խմբագրման միջոցից: «Մենք աշխատել ենք ամենից առաջ այն գեներով, որոնք պատասխանատու են ցածր ջերմաստիճանների պամյաններում օրգանիզմի գոյատեւման համար. մազածածկույթի, խոշոր ականջների, ենթամաշկային ճարպի եւ, ամենից առաջ, հեմոգլոբինի գեներով: Այժմ մեր տնօրինության տակ կան փղի առողջ բջիջներ՝ մամոնտի ԴՆԹ-ի ֆրագմենտներով: Մենք առայժմ այս փորձի արդյունքները չենք ներկայացրել գրախոսման գիտական հանդեսում, բայց պատրաստվում ենք մոտ ժամանակներս անել դա»,- պատմել Է ծագումնաբանը:

Չերչը հավերժական սառածությունում հայտնաբերված մամոնտների կլոնավորման առավել անվանի հակառակորդներից մեկն Է: Գիտնականն ավելի խելամիտ Է համարում հնադարյան կենդանիների ամջողջ համագենի փուլ առ փուլ վերաստեղծումը՝ հավերժական սառածությունում պահպանված ԴՆԹ-ի ֆրագմենտներով, որոնք զետեղվում են դրանց մերձավոր ցեղակիցների՝ հնդկական փղերի բջիջներում:

Չերչի կարծիքով՝ մամոնտները (եւ նույնիսկ դրանց ոչ ճիշտ պատճենները) կարեւոր դեր կխաղան սիբիրյան տունդրայի Էկոհամակարգի կայունացման գործում, որին սպառնում Է հավերժական սառածության հալումը:

Սակայն բնավ ոչ բոլոր գիտնականներն են պաշտպանում մամոնտների վերակենդանացումը: «Այժմ անհետացում Է սպառնում արդեն աֆրիկյան եւ հնդկական փղերին: Ինչու՞ այն աշխարհից վերադարձնել եւս մեկ փղի, երբ մենք նույնիսկ կենդանի տեսակները չենք կարողանում փրկել բնաջնջումից: Ավելի լավ Է փողը ծախսել այն բանի պաշտպանության համար, ինչ ունենք, այլ ոչ թե մի կենդանու վրա, որն անհետացել Է հազարավոր տարիներ առաջ»,- հայտարարել Է հնադարյան ԴՆԹ-ի փորձագետ պրոֆեսոր Ալեքս Գրինվուդը:

Հայերեն English Русский

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո

Ըմբիշները Բաքվում կմասնակցեն Մ17 տարեկանների աշխարհի առաջնությանը

Երևանի Անրի Վեռնոյի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն